Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա հասկանո՞ւմ է (տեսանյութ)


Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա հասկանո՞ւմ է (տեսանյութ)

  • 02-08-2018 23:44:47   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը մի մեծ ցանկություն ունի, նա ուզում է բոլորը հասկանան, որ ցանկացած երկրում չկան ընտրյալներ, և որ նախագահները, վարչապետները, ղեկավարներն ընտրյալ մարդիկ չեն: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Քննարկում» հաղորդաշարի ուղիղ եթերում արտահայտելով իր այս ցանկությունը, Մարինա Պողոսյանն ասաց.
«Փարավոնների դարաշրջանը վաղուց անցել է, պալիտբյուրոյի դարաշրջանը անցել է, հատուկ խանութների, սպեցբազաների դարաշրջանը անցել է, այսինքն` հասկանանք, որ մենք բոլորս գտնվում ենք նույն հարթության վրա և մենք ստրուկ չենք: Մինչև մեր մենթալիտետը չփոխվի` այդ ամեն ինչն ընկալելու, և մենք չհասկանանք… Ես ժողովրդին միշտ կոչ եմ արել, որպեսզի հասկանան` վարչապետ, նախագահ, ղեկավար, դրանք ընդամենը մեր վարձած, մեր կողմից վարձված մենեջերներն են, որոնց մենք աշխատավարձ ենք տալիս` մեր երկիրը ճիշտ ղեկավարելու համար: Եվ որ ավելի հասանելի լինի, ոնց որ հայերը սիրո՞ւմ են, չէ՞, որ իրենք, ասենք, օբյեկտ ունեն, գործ ունեն, տերը, տերը չի ղեկավարում, մենեջերն է ղեկավարում, տերը ժամանակ առ ժամանակ գալիս, նայում է, եթե վատ է ղեկավարում, գործից ազատում է»:
Մարինա Պողոսյանը թերևս մոռացավ ասել, որ երկրի ղեկավարները մեր կողմից վարձված մենեջերներ լինելուց բացի, ունեն նաև մեր կողմից ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրենց տրված որոշակի լիազորություններ և այդ լիազորությունների շրջանակում գործելու պարտականություն:
«Հիմա այն բոլոր մարդիկ` երկրի նախագահ, երկրի ղեկավար, նախարար և այլն, դրանք բոլորը մեր փողով պահած և մեր պատվերով, ժողովրդի պատվերով պետք է աշխատեն,- շարունակելով իր խոսքը, ասաց Մ. Պողոսյանը:- Մենք ենք տերը, դա մեր սեփականությունն է, և որ մի օր գանք, տեսնենք իրենք լավ չեն աշխատում, պիտի ասենք մի դիմում էլ դու գրի, այսինքն` մինչև մենք չհասկանանք, բոլորս չընկալենք, որ մենք ենք տերը… Դատավորը լավ չի աշխատում, մի դիմում ինքը պետք է գրի: Բա քննիչին մենք աշխատավարձ տանք, մեր տված փողով ինքը մեր վրա գործ սարքի՞…»:
Մարինա Պողոսյանի և «Քննարկում» հաղորդաշարի այսօրվա մյուս հյուրի` իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ հարցազրույցին կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց` «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play