Սխալ է Մարտի 1-ի համար մեղադրել միայն Ռ. Քոչարյանին, միաժամանակ չմեղադրել հակառակ կողմին. Վոլոդյա Հովհաննիսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Սխալ է Մարտի 1-ի համար մեղադրել միայն Ռ. Քոչարյանին, միաժամանակ չմեղադրել հակառակ կողմին. Վոլոդյա Հովհաննիսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 03-08-2018 16:07:10   | Հայաստան  |  Հասարակություն



 
Մարտի 1-ի համար մեղավոր է նաև Նիկոլ Փաշինյանը: 
 
Այս մասին օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանիպման ժամանակ նշեց ՀՀ ԶՈւ պահեստի նախկին հրամանատար Վոլոդյա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մեղավոր են հակամարտության երկու կողմերը:
 
Ըստ նրա՝ այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահին, պաշտպանության նախկին նախարարին, հարցաքննության են կանչվել Յուրի Խաչատուրովը և շատ այլ սպաներ, մինչդեռ հարցաքննության են կանչվել Մարտի 1-ի «հետևանքները», այլ ոչ թե «պատճառները»: 
 
Վ. Հովհաննիսյանի գնահատմամբ՝ սխալ է Մարտի 1-ի համար մեղադրել միայն Ռ. Քոչարյանին, միաժամանակ չմեղադրել հակառակ կողմին:
 
«Այսօր քավության նոխազ են դարձնում Ռոբերտ Քոչարյանին, ես դրան դեմ եմ: Գտնում եմ, որ այսօր հնարավորություն կա ամաբողջությամբ և իրավական ողջ խստությամբ Մարտի 1-ը բացահայտել, թե չէ նախկին իշխանության վզին միայն փաթաթել Մարտի 1-ը առանց այն մեղավորներին, ովքեր հրահրել են ամբոխին հարձակվել ոստիկանական շղթայի վրա, ովքեր այրում էին ոստիկանության մեքենաներ, թալանում էին խանութները, ծեծում ոստիկաններին»,- ընդգծեց ՀՀ ԶՈւ պահեստի նախկին հրամանատարը:
 
Վերջինս նաև հիմարություն որակեց 0038 գաղտնի հրամանը:
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն