Երբ պատերազմը սկսվի, պատասխանատուներն ուշացումով կհիշեն այս շարժական վիրահատարանների մասին (տեսանյութ)


Երբ պատերազմը սկսվի, պատասխանատուներն ուշացումով կհիշեն այս շարժական վիրահատարանների մասին (տեսանյութ)

  • 07-08-2018 20:09:47   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
Պարզվում է, Հայաստանը այլ երկրներից բարձր գներով շարժական վիրահատարաններ գնելու փոխարեն, դրանք կարող է արտադրել տեղում` շնորհիվ հայ մասնագետների, ինչպես նաև մեր երկրում առկա այլ կարողությունների:
Թերևս ավելորդ է բացատրել, թե դրանք որքան կարևոր են հատկապես սահմանամերձ շրջաններում, առավել ևս` պատերազմի ժամանակ, որի հավանականությունը, ցավոք, բարձր է: Շարժական վիրահատարանների սուր կարիքը զգացվել է նաև ապրիլյան քառօրյայի ընթացքում, եթե դրանք լինեին, մեր անգնահատելի կորուստները երևի կիսով չափ պակաս կլինեին: Սակայն, արի ու տես, որ այլ երկրներից էլ այդպիսի վիրահատարաններ չեն գնվում, հանցավոր անգործություն է սա, անփույթ, անհոգ, անտարբեր վերաբերմո՞ւնք է, թե՞ պատճառն այն է, որ վիրահատարանները խիստ թանկարժեք են, իսկ բյուջեում դրա համար համապատասխան գումար չկա: Չգիտենք, բայց փաստն ինքնին զայրացուցիչ է, առկա հիմնախնդիրը չլուծելը` անհանդուրժելի:
Ճարտարագետ, բժշկական սարքավորումների մասնագետ, «ՄԱՆԷԴ» ՍՊԸ տնօրեն Մանուկ Գևորգյանը մտահղացել է մեր բանակի համար պատրաստել շարժական վիրահատարան: Վերջինիս տեղեկացմամբ, մեր բանակը թեև ունի դեռ խորհրդային տարիներից մնացած մի քանի շարժական վիրահատարաններ, սակայն դրանք այնքան էլ շարժական չեն, աշխատանքային վիճակում չեն, չեն օգտագործվում:
«Եթե վիրավորներ ունենք մենք սահմանի վրա, սահմանից դեպի հոսպիտալ հասցնելու առավելագույն ճանապարը առավելագույնը 50 կիլոմետր է, իսկ բանակում ունեցած 1-2 սանիտարական մեքենայով բավական ժամանակ է պետք, որ 50 կիլոմետր գնա, հասնի հոսպիտալ, վիրավորին բերի, 2-րդ վիրավորի հետևից նորից գա և այդպես շարունակ,- այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Քննարկում» հաղորդաշարի ուղիղ եթերում ասաց Մանուկ Գևորգյանը:- Այդ ընթացքում ճանապարհը կրակի տակ է գտնվում, լինում են բավականին խցանումներ… Հետո ամեն վիրավոր չէ, որի վիրավորվածությունը ձեռքից, ոտքից է, որտեղ կարող են մեխանիկորեն արյան հոսքը կանգնեցնելով, հասցնել մարդուն… Այնտեղ լինում են դեպքեր, երբ որ ներքին արյունահոսություն կա, որը պետք է նախնական կանգնեցնել, նոր հասցնել, չհաշված մյուս բարդ դեպքերը: Ցանկալի է ճակատին ու մարտական դիրքերին մոտ կանգնած վիրահատարաններ ունենալ, որ այդ բարդ դեպքերում նախնական գործողություն կատարելուց հետո, նոր կարողանան հանգիստ տեղափոխել վիրավորներին»:
Մ. Գևորգյանի հավաստմամբ, շարժական վիրահատարանների կարիքը կարող է շատ մեծ լինել ինչպես նահանջի, այնպես էլ հարձակման ժամանակ: Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր ու հրամանատար, «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը նույնպես անհրաժեշտ է համարում մեր բանակը շարժական վիրահատարաններով համալրելը, քանի որ վիրավորին հատկապես քանդված, «գրունտավոյ» ճանապարհներով մինչև 60 կիլոմետր տեղափոխելով, հոսպիտալ հասցնելը նշանակում է վիրաբուժարանում լուրջ բարդությունների առջև կանգնել, եթե, իհարկե, մահացու դեպքի չվերածվի հասարակ վիրավորվածությունը:
Երևանի ժամանակով ժամը10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
 
Մանրամասները` տեսանյութում
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play