Նախկին պատգամավորներից երկուսն առաջարկում են ԱԺ-ն դարձնել երկպալատ (տեսանյութ)


Նախկին պատգամավորներից երկուսն առաջարկում են ԱԺ-ն դարձնել երկպալատ (տեսանյութ)

  • 08-08-2018 15:09:53   | Հայաստան  |  Քննարկում



Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի նախագահ Վարդան Պետրոսյանը և «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանն առաջարկում են ստեղծել ՀՀ Ազգային ժողովի երկրորդ պալատ: Ռուբեն Թորոսյանն առաջարկում է նաև այդ պալատի պատգամավոր ընտրվելու իրավունք ու հնարավորություն տալ բացառապես սփյուռքահայերին: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Քննարկում» հաղորդաշարի ուղիղ եթերում անդրադառնալով վերոնշյալ խնդրի շուրջ քննարկումներին, Ռուբեն Թորոսյանն ասաց.
 
««Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը տարիներ առաջ անցկացրել է նման քննարկումներ, ծավալուն քննարկումներ Սահմանադրական դատարանի շենքում, անգամ հրատարակել ենք գիրք այդ ուղղությամբ: Վերջնական, ցավոք սրտի, առաջարկություն չեղավ, բայց նման քննարկումներ մենք անց ենք կացրել: Ինչ վերաբերվում է զանգերին, որ մեր հայրենակիցները զանգահարում են, համարյա բոլորը նույն բանն են ասում: Մեր առաջարկության մեջ կաև անհատը: Եվ անհատը կարող է մասնակցել, և կազմակերպությունը: Մարդիկ էլ կան, որ ուզում են կազմակերպությամբ մասնակցել, դա մարդկային խումբ է, որն որ ունի մի գաղափարախոսություն, մի տեսակետ, և նրանք ուզում են իրենց կազմակերպությամբ… Դրա համար մեր առաջարկության մեջ և անհատը կարող է մասնակցել: Եթե հայաստանցին (ես նորից եմ շեշտում` մեր առաջարկության կարորությունն այն է, որ հայաստանցին պետք է ընտրի) ընտրում է Պողոսյան Պողոսին, թող ընտրի Պողոսյան Պողոսին, ոչ թե, ասենք թե, Դաշնակցությանը` այդ մեծ կազմակերպությանը, ինպես ասացինք, կամ այլ կազմակերպության…
Ինչ վերաբերում է Սահմանադրության հետ հակասությանը, իհարկե, այսօր Սահմանադրությունը թույլ չի տալիս երկու պալատ մենք ունենանք, ուղղակի, երևի սկզբից չասեցինք, մեր բացթողումն է, բայց մենք ուղղակի մի քայլ առաջ ենք անցել, որովհետև ակնկալում ենք, որ շուտով կլինեն սահմանադրական փոփոխություններ, և հենց այս փոփոխությունները, առաջարկությունները գուցե և հաշվի առնվեն»:
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
 
 
 
 
 
 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play