Հակառակորդի մարտական դիրքերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթուն. Արցախի ՊԲ-ն հետևում է հակառակորդի առաջնագծում նկատվող տեղաշարժերը. Արցախի ՊՆ


Հակառակորդի մարտական դիրքերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթուն. Արցախի ՊԲ-ն հետևում է հակառակորդի առաջնագծում նկատվող տեղաշարժերը. Արցախի ՊՆ

  • 08-08-2018 17:20:35   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Օգոստոսի 8-ին ժամը 13:40-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հակառակորդի մարտական դիրքերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթուն, որին հետևել է մարդկային վայնասուն, իսկ այնուհետև մոտ 10 կրակոց: Միջադեպից հինգ րոպե անց մարտական դիրքին են մոտեցել շտապ օգնության 1 և ռազմական այլ տեսակի 5 մեքենաներ:
 
Դեպքի հետ կապված որևէ տեղեկություն ադրբեջանական կողմը դեռևս չի տվել:
 
ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն ու համապատասխան ծառայությունները աչալրջորեն վերահսկում են իրավիճակը և հետևում հակառակորդի առաջնագծում նկատվող տեղաշարժերը:
 
-- 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Քաղաքական