Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում


Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում

  • 26-04-2011 16:12:36   | Շվեյցարիա  |  Քաղաքական
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ Ժնեւի արվարձան Տրուանեի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց հիշատակի եւ հոգեհանգստի սուրբ պատարագ: Ռեքվիեմը կատարեց Գյումրիի «Տիրամայր Հայաստանի կենտրոն»-ի երգչախումբը: Ծաղկեպսակ զետեղվեց Ցեղասպանության զոհերի հիշատակի կոթողին: Արարողությանը մասնակցում էին Շվեյցարիայի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչները, հասարակական եվ քաղաքական գործիչներ: Նույն օրը ավելի քան 1000 հայ երիտասարդներ Բուլղարիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Հայաստանից, Իսրայելից ու Լիբանանից, ինչպես նաեւ Շվեյցարիայի տարբեր շրջաններից եկած հայկական համայնքի ներկայացուցիչներ երթով շարժվեցին դեպի Ազգությունների հրապարակ: Այստեղ տեղի ունեցավ ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն: Ելույթներով հանդես եկան Շվեյցարիայի հայկական, հրեական, ռուանդական եվ քրդական համայնքների երիտասարդության ներկայացուցիչները:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play