Տեղի է ունեցել նկարչուհի Քրիստինա Օգանեզովայի նոր կտավի շնորհանդեսը՝ նվիրված մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին


Տեղի է ունեցել նկարչուհի Քրիստինա Օգանեզովայի նոր կտավի շնորհանդեսը՝ նվիրված մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին

  • 29-08-2018 17:07:02   | Հայաստան  |  Հասարակություն

 
Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի է ունեցել նկարչուհի Քրիստինա Օգանեզովայի նոր կտավի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի բաժնի պետ Ռուբեն Հովհաննիսյանը, Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, արվեստագետներ, հյուրեր:
 
Նոր կտավը, որի վրա պատկերված է ծառ՝ մայրաքաղաքի խորհրդանիշ կառույցներով, նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին: Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ից Երևան քաղաքի պատմության թանգարանում ցուցադրված են եղել Քրիստինա Օգանեզովայի տարբեր տարիների լավագույն աշխատանքները: Մայրաքաղաքի հոբելյանին նվիրված կտավը նկարչուհին ստեղծել է ցուցահանդեսի 15 օրերի ընթացքում:
 
Նշենք, որ Քրիստինա Օգանեզովան հայազգի նկարչուհի է, Միջազգային արվեստագետների միության անդամ և միության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play