Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իոսիֆ Կոբզոնի մահվան կապակցությամբ


Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իոսիֆ Կոբզոնի մահվան կապակցությամբ

  • 31-08-2018 10:37:26   | Հայաստան  |  Մշակույթ

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իոսիֆ Կոբզոնի մահվան կապակցությամբ.
 
«Խոր վշտով տեղեկացա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի մահվան մասին։ Իոսիֆ Դավիդովիչը ամենապահանջված և սիրելի արտիստներից էր, մտավորական, ականավոր գործիչ, ում անունն, անկասկած, համընդհանուր հարգանք է վայելում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում։ Իր կյանքի ողջ ընթացքում Իոսիֆ Կոբզոնը եղել է հայ ժողովրդի հավատարիմ ընկերը, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման վառ կողմնակիցը, արժանացել է ՀՀ պետական պարգևների։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում  Իոսիֆ Դավիդովիչի ընտանիքին, մտերիմներին և հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play