Մենք ինքներս մեզ խաբել ենք, 91-ի սեպտեմբերի 21-ին ինքնորոշվել է միայն Խորհրդային Հայաստանի տարածքում բնակվող հայությունը (տեսանյութ)


Մենք ինքներս մեզ խաբել ենք, 91-ի սեպտեմբերի 21-ին ինքնորոշվել է միայն Խորհրդային Հայաստանի տարածքում բնակվող հայությունը (տեսանյութ)

  • 04-09-2018 22:08:48   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
«Մեր կուսակցությունը ազգային կուսակցություն է, մեր նպատակն է ստեղծել ինքնիշխան, ժողովրդավարական, ազգային պետություն, այնպիսի պետություն, որ հիմնված է նոր իրավաքաղաքական հայեցակարգի վրա, մենք մերժում ենք, այսպես կոչված, Երրորդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը»,-սեպտեմբերի 4-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ասաց «Սասնա ծռեր»-ի անդամ, «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը: 
Վերջինիս տեղեկացմամբ, իրենք նպատակ ունենք համախմբելու հայությանն իր համամարդկային առաքելությունը վերստանձնելու գաղափարի շուրջ, ու սկսել Արցախի միավորմամբ և առաջ շարժվելով, Նախիջևանի վերահայեցմամբ Կուր-Արաքսյան Հանրապետություն, հետո նաև ամբողջ հայրենիքի վերատիրացում, որպեսզի մեր մարմինը ամբողջացնենք այն բանի համար, որ կարողանանք իրականացնել մեր համամարդկային առաքելությունը:
«Յուրաքանչյուր համակարգ ունի առաքելություն, ազգերը նույնպես, բացառիկության մասին չէ խոսքը, և, բնականաբար, մենք նույնպես պետք է վերաստանձնենք մեր առաքելությունը,- շարունակելով իր խոսքը, ասաց «Քննարկում» հաղորդաշարի հյուրը:- Ես կրկնում եմ՝ դրա համար մենք կարիք ունենք, առաջին հերթին, վերաամբողջանալու, թե՛ ազգովի հավաքվելու մեր հայրենիքում, և թե՛ ընդարձակելու մեր հայրենիքը մինչև մեր իր բնական սահմանները: Մենք բնիկ ազգ ենք և ունենք այդ առումով առանձնահատկություն, մենք չենք կարող Ավստրալիայում, օրինակ, հայրենիք ստեղծել:
Մենք պետք է ամբողջ ազգով ինքնորոշվենք, մենք ինքներս մեզ խաբել ենք, 91 թվականի սեպտեմբերի 21-ին ինքնորոշվել է միայն Խորհրդային Հայաստանի տարածքում բնակվող հայությունը, մինչդեռ Արցախը նույնպես հայությամբ բնակեցված էր և, ըստ էության, հայության իրավազորության տակ էր: Եվ այն տարածքի վրա, որ մենք ունեինք հայկական իրավազորություն, մենք պետք է ինքնորոշվեինք, բայց ոչ թե սահմանափակվելով դրանով, այլ հղում անելով մեր հայրենատիրության իրավունքին և առաջին հանրապետության ժառանգորդությանը` ամբողջ աշխարհին ցույց տալով, որ մենք ինքնորոշվում ենք փաստացի այս տարածքի վրա, բայց մեր ինքնորոշման սահմանը դա Հայկական բարձրավանդակն է, մեր նախնիների հայրենիքի վերականգնումը, մենք ցեղասպանված ժողովուրդ ենք, մենք ունենք անօտարելի իրավունքներ, առաջին հերթին հայրենիք ունենալու և հայրենիքում ապրելու իրավունք, և, բնականաբար, մեզ ոչ մեկը չի կարող ասել, թե այս կամ այն միջազգային թղթով այդ իրավունքը սահմանափակված է: Դա ազգի կյանքի իրավունքն է: Կլինեն տարատեսակ մեկնաբանություններ, մենք չենք էլ ուզում այդ մեկնաբանություններին տեղիք տալ, հաստատ կլինեն այդպիսի մեկնաբանություններ, ես ուզում եմ դուրս գանք այդ համատեքստից և աշխատենք, մեր անօտարելի մարդկային և ազգային իրավունքների ճանաչման ուղղությամբ շարժվենք: Հիմա մի բան պետք է ուղղակի հիշենք, որ, թեկուզ, Արցախ- Հայաստան այդ համատեքստի մեջ ոչ մեկը իրավունք չուներ մեզ բաժանելու, հայությունը մարդու իրավունքների կոլեկտիվ սուբյեկտ է, և ամբողջ հայությունը պետք է միասնաբար ինքնորոշվեր: Հիմա այդպես չի եղել, պետք է այդ սխալը ուղղենք»:
 
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի է հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»‰  ֆեյսբուքյան խմբում։
 
 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play