ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցումը քաղաքական բլեֆ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցումը քաղաքական բլեֆ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 07-09-2018 14:21:29   | Հայաստան  |  Հասարակություն



 
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) Ադրբեջանի անդամակցումը քաղաքական բլեֆ է»,- համոզված է Արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի նախագահ Արման Նավասարդյանը: 
 
Ըստ նրա, եթե Ադրբեջանը ցանկանում է դառնալ ՀԱՊԿ-ի անդամ, ապա ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ նա չի կարող լինել այլ ռազմական մի որևէ կազմակերպության, դաշինքի անդամ կամ ունենալ նրա հետ հարաբերություններ միջազգային իրավունքի փաստաթղթերի մակարդակով: 
 
«Հայտնի է, որ Ադրբեջանը և Թուրքիան արդեն քանի տարի ունեն նման ռազմական պայմանագրեր ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի մեջ կապված տարբեր հարցերի հետ, այլև հենց Նախիջևանի»,- նշեց Ա. Նավասարդյանը՝ դրական գնահատելով Հայաստանի արտգործնախարարության արագ արձագանքը ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասով: 
 
Արտակարգ և լիազոր դեսպանի կարծիքով՝ վերոնշյալ հարցը չունի ապագա՝ Ադրբեջանը  չի կարող ՀԱՊԿ-ում ոչ դիտորդ լինել և ոչ էլ առավել ևս անդամ:
 
Նրա խոսքերով՝ Ադբեջանը նման քարոզչական հնարքով փորձում է վնաս հասցնել Հայաստանին: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play