Եթե մինչև տարեվերջ ընտրություններ չեղան, Փաշինյանը կկորցնի ամեն ինչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Եթե մինչև տարեվերջ ընտրություններ չեղան, Փաշինյանը կկորցնի ամեն ինչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 07-09-2018 15:18:00   | Հայաստան  |  Հասարակություն



 
Եթե մինչև տարեվերջ ընտրություններ չեղան, Փաշինյանը կկորցնի ամեն ինչ: 
 
Նման կարծիք սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի նախագահ Արման Նավասարդյանը: 
 
Ըստ նրա՝ մինչև հեղափոխությունը Հայաստանը գտնվում էր շատ ողորմելի վիճակում, մի կողմից դատարկվում էր, մյուս կողմից թալանվում: 
 
«Ներկայիս իրավիճակը երկու բառով կարելի է ասել լավ ստարտ է, որը պետք է կարողանալ պահել»,- նկատեց Ա. Նավասարդյանը՝ հավելելով, որ Թավշյա հեղափոխություն թավշյա ձեռնոցներով չի կարող լինել, հետևաբար անցումային արդարադատությունն ու խորհրդարանի կազմալուծումն անհրաժեշտություն են: 
 
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հավասար գործընկերային կարգավիճակով համագործակցելու Հայաստանի նոր իշխանությունների ձգտումներին՝ բանախոսն ընդգծեց, որ այդ հարցում պետք է համբերատարություն դրսևորել: 
 
«Կարծում եմ իրենց հետ պետք է շատ համառ ու համբերատար կերպով աշխատել՝ ասելով, որ այլևս նման բան չի լինելու, որ իրադրություն է փոխված, և փոխված է ամբողջ ազգի մենթալիտետը, հոգեբանությունը, մարդկանց մտածելակերպը»,- շեշտեց Ա. Նավասարդյանը: 
 
Վերջինիս կարծիքով՝ այս նոր քաղաքական աշխարհում Հայաստանը գնում է մի ճանապարհով, որով ոչ ոք չի գնացել: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»  
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play