«Կան ազգային հարցեր, որտեղ միասնական չլինելու իրավունքը չունենք»,- հայտարարում են «հայ ասպետները»<br />


«Կան ազգային հարցեր, որտեղ միասնական չլինելու իրավունքը չունենք»,- հայտարարում են «հայ ասպետները»

  • 15-09-2010 16:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Փաստարկ» մամուլի ակումբում սեպտեմբերի 14-ի ասուլիսը նվիրված էր «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանի եւ հիմնադրամի մի խումբ անդամների Արեւմտյան Հայաստան կատարած շրջագայությանը: Ներկայացնելով Ախթամարի Սուրբ Խաչում թուրք ոստիկանների կողմից դրսեւորած բռնությունները, նրանք հայտնեցին, որ այդ կապակցությամբ գրավոր դիմում-բողոք են հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզոյին: Նրանք իրենց վրդովմունքը հայտնեցին Թուրքիայում տիրող բոլոր բռնությունների եւ երեխանների իրավունքների ոտնահարման դեմ: Նշվեց, որ եթե եվրոպական երկրում արգելված չէ իսլամի հավատացյալների աղոթքը, ապա Թուրքիայում քրիստոնյաններին արգելվում է աղոթել եւ այն էլ այն եկեղեցում, որտեղ ընդամենը մի քանի օրից մատուցվելու է պատարագ: Հայտարարվեց, որ «հայ ասպետները» սեպտեմբերի 19-ին այն ժամին, երբ Սուրբ խաչ եկեղեցում կմատուցվի պատարագ, իրենց բողոքը կարտահայտեն Արագածի լեռնալանջի Քարի լճի տարածքում տեղակայված խաչի շուրջ մոմավառություն կազմակերպելով` ի պաշտպանություն Արեւմտյան Հայաստանում կանգուն կամ կիսականգուն հայկական բոլոր անխաչ եկեղեցիների: Ասուլիսի մասնակիցները կոչ արեցին բոլոր հայերին չմասնակցել այդ օրը «թուրքական մեծ շոուին» եւ դրանով միանալ իրենց բողոքին Թուրքիայի իշխանությունների դեմ: «Մենք բոլորս կարող ենք տարակարծիք լինել, ընդդիմադիր հայացքների տեր, բայց կարծում ենք` կան ազգային հարցեր, որտեղ միասնական չլինելու իրավունքը պարզապես չունենք,- հայտարարեցին նրանք:
Նոյյան տապան  -   Հասարակություն