Այս իշխանությունների առաքելությունն օրենքի նկատմամբ վստահությունն առաջացնելն է. Անուշ Սեդրակյան (տեսանյութ)


Այս իշխանությունների առաքելությունն օրենքի նկատմամբ վստահությունն առաջացնելն է. Անուշ Սեդրակյան (տեսանյութ)

  • 13-09-2018 22:59:03   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
Վստահությունն օրենքի հանդեպ և վստահությունն իշխանության հանդեպ պետք է գնան ձեռք-ձեռքի: Մարդիկ պետք է ունենան վստահություն, որ եթե Փաշինյանը գործուղման է, Միացյալ Նահանգներում է, Եվրոպայում է, անգամ իր բացակայության ժամանակ անգամ, կամ եթե վարչապետը որոշակի իր հարցով չի զբաղվում, այդ հարցը կգտնի իր օրինական լուծումը: Սեպտեմբերի 13-ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում այս իր կարծիքն արտահայտելով, քաղաքագետ վերլուծաբան, ԵՊՀ դասախոս Անուշ Սեդրակյանն ասաց.
«Այլապես որևէ երաշխիք չկա: Ճիշտ է, շատ գայթակղիչ է ապավինել մի անձի… Ես ձեզ որպես նաև դասախոս, մշակութաբան եմ ասել, որ այս փուլն, իհարկե, շատ նման է բուրժուադեմոկրատական փուլին, և մարդիկ ուզում են անձերի տեսնել իբրև երաշխիք, բայց անձն իբրև երաշխիք, շատ թույլ երաշխիք է, որովհետև մեկի գործը թեկուզ և անարդար լուծվի, ինքն ասելու է` ես հիասթափված եմ այս իշխանություններից, իսկ հիասթափությունը, ինչպես նաև հիացմունքը երաշխիք չեն»:
Ըստ քաղաքագետի, երբ որ վստահություն առաջանա օրենքի հանդեպ, դա նոր միայն կլինի երաշխիք:
«Այս իշխանությունների առաքելությունն այդ վստահությունն առաջացնելն է, դա մեծ, դժվար առաքելություն է, բայց պետք է արվի,- ասաց «Քննարկում» հաղորդաշարի հյուրը: - Էլի վերադառնամ մեր նախկին փուլին. ես միշտ շատ նեղվում էի նրանից, որ մեր նախորդ իշխանություններին ձեռնտու էր ունենալ անկիրթ և անտեղյակ ժողովուրդ, այսինքն` սեփական իրավունքից անտեղյակ ժողովուրդ, օրենքից անտեղյակ ժողովուրդ: Բավական է հեղափոխության ժամանակ առաջացավ կիրթ, տեղյակ երիտասարդության մի ենթաշերտ, որը գիտեր, որ իրեն բերման կարող են ենթարկել ընդամենը 72 ժամ, որ իրեն ծեծել չեն կարող, սա ուղղակի իրավական տեղեկացվածություն էր, և արդեն կայացավ մեծ փոփոխություն: Հիմա այդ տեղեկացումը պետք է շարունակվի… Իջևանի դեպքն էր կլասիկ օրինակ, ասացին մենք դուրս ենք եկել, մենք հեղափոխական ենք, եկեք թողեք մենք փայտ կտրենք: Հիմա այդ մարդը չի հասկանում, որ օրենքով այդ փայտ կտրելն արգելված է, և այն մարդը, որն արգելում է այդ փայտը կտրել, նա վատը չէ, նա շարժվում է օրենքով: Այ, այդ օրինագիտակցության և իրավագիտակցության, կրթության ճանապարհը թվում է, չէ՞, բառեր են, բոլորն ասում են` չէ, ես հիմա եմ լուծում ուզում, ես հիմա եմ ուզում ուտել հաց և շոկոլադ, բայց եթե այդ ճանապարհով չգնան, տարերային որոշումները… Գիտեք, ամեն մեկը կարող է մի տարերային որոշում ունենալ, ասենք, լավագույն մարդը մի օր կարող է արթնանալ շատ վատ տրամադրությամբ, և իր այդ վատ տրամադրության հանդեպ էլ պետք է երաշխիք լինի»:
 
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»‰  ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
 
 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play