Կորցնում ենք ապրիլյան պատերազմի արդյունքում ստացած քաղաքական դիվիդենտները (տեսանյութ)


Կորցնում ենք ապրիլյան պատերազմի արդյունքում ստացած քաղաքական դիվիդենտները (տեսանյութ)

  • 14-09-2018 21:33:54   | Ադրբեջան  |  Քննարկում



 
 
 
 
Այսօրվա ամենամեծ խնդիրն այն է, որ մենք, ցավոք սրտի, կորցնում ենք ապրիլյան պատերազմի արդյունքում ստացած քաղաքական այդ դիվիդենտները, որոնցով կարողանում ենք ճնշել Ադրբեջանին: Սեպտեմբերի 14-ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում այս մասին ասաց քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ-Մելիք Շահնազարյանը: Ըստ նրա, եթե Հայաստանը անցած ժամանակաընթացքում ազատագրված տարածքների վերաբնակեցման հարցում մի քիչ թերացել է, Արցախյան հակամարտության միջազգային ընկալումների տեսակետից շատ առաջ է գնացել:
«Արդյունքում ունեցել ենք մի իրավիճակ, երբ իսկապես Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշում կար, որ պետք է ճանաչեք, պետք է ինչ-որ ձև համակերպվեք և այլն, Ալիևն ինքն է դրա մասին խոստովանել,- ասաց Հրանտ-Մելիք Շահնազարյանը:- Ապրիլյան պատերազմից հետո շատ ավելի ամրացել են մեր դիրքերը և մեր դիրքորոշման ընկալողականությունը միջազգային հանրության կողմից, և այսօրվա ամենամեծ խնդիրն այն է, որ մենք, ցավոք սրտի, կորցնում ենք ապրիլյան պատերազմի արդյունքում ստացած քաղաքական այդ դիվիդենտները, որոնցով կարողանում ենք ճնշել Ադրբեջանին»:
Ընդգծելով, որ մենք իրավունք չունենք այդ կերպ վարվել, «Քննարկում» հաղորդաշարի հյուրն ասաց, որ կորցնում ենք փաստացի նրանով, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք ընկալելի են բոլորի համար, այսօր, որպես այդպիսին, չեն քննարկվում, և հայկական կողմը չի պահանջում, չի ստիպում, որպեսզի Ալիևը մնա այդ օրակարգում»:
Ինչպես Հրանտ-Մելիք Շահնազարյանը նշեց, մենք նոր օրակարգ ենք փորձում առաջարկել, որով, ըստ էության, ոչ թե Ալիևի շուրջ այդ քաղաքական օղակն ենք ամրացնում, այլ փորձում ենք Արցախը բանակցային գործընթաց բերել և այդպես շարունակել:
«Սա իսկապես կարևոր բացթողում է, և մենք տեսնում ենք, որ, ըստ էության, ճիշտ էր ասում պարոն Դավիթ Շահնազարյանը մի քանի օր առաջ տված հարցազրույցում, որ համանախագահների հայտարարություններում սպրդել են ձևակերպումներ, որոնք ադրբեջանական կողմի օրակարգն են, և պատկերացում ընդհանրապես, թե ինչ մարտավարությամբ ենք մենք առաջ գնալու, դեռևս չկա,- ասաց «Քննարկում» հաղորդաշարի հյուրը:- Որքան էլ խոսում են և՛ մեր արտգործնախարևարը, և՛ վարչապետն այն մասին, որ սպառնալիքով չի կարելի և այլն, բայց քաղաքական ուղիներ կամ էլ քաղաքական զսպման մեխանիզմները պահելու միջոցներ ես մինչ այսօր չեմ տեսել, պաշտոնական Երևանը դրա մասին չի խոսում և, ըստ էության, երևի թե չունի էլ մշակած այդ մեխանիզմները»:
 
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»‰  ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play