Սարգիս Հացպանյանը «Հայրենիք» միության հոգին ու գործունեության կարգը ներշնչողն էր (տեսագրություն)


Սարգիս Հացպանյանը «Հայրենիք» միության հոգին ու գործունեության կարգը ներշնչողն էր (տեսագրություն)

  • 15-09-2018 20:34:39   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
Սեպտեմբերի 15-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով «Հայրենիք» միության (Լոս Անջելես) շրջանակներում հայտնի ազատամարտիկ, հասարակական, քաղաքական գործիչ, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան, լուսահոգի Սարգիս Հացպանյանի գործունեությանը, նույն միության գործադիր մարմնի անդամ Հակոբ Ալեքսանյանն ասաց, որ նա այդ կազմակերպության հոգին ու գործունեության կարգը ներշնչողն է եղել: Լսելով միության անդամ Վարուժան Քալյանի մահվան բոթը, նա իր ֆինանսական միջոցներով մեկնել է Լոս Անջելես` Վարուժանի հուղարկավորությանը ներկա լինելու համար: Լինելով փայլուն հռետոր, հրապարակախոս, նա հիշատակի խոսքով է հանդես եկել հուղարկավորության արարողության ժամանակ: Այդ պահին էլ հիշյալ միության անդամները ստացել են այն տպավորությունը, որ Հացպանյանը «Հայրենիք» միության համար թանկագին անձնավորություն է:
«Իրեն այդ խոսակցության միջոցին ասացինք, որ, եթե կարելի է, «Հայրենիք» միությանն օգնե, որպեսզի այս գործունեությունը, որը ցանկանում ենք անել, անենք: Ինքն ասաց` սիրով և, ինչպես ասացի, 10-12 տարի «Հայրենիք» միության հետ միասին աշխատեց: Առաջին ժամանակներում ամենամեծ գործունեությունն եղավ Արցախի Կուսապատ գյուղի Վարուժան Քալյանի անվան դպրոցի կառուցումը, ոչ թե վերակառուցումը, այլ կառուցումը»:
Ինչպես բացատրեց «Քննարկում» հաղորդաշարի հյուրը, հիշյալ դպրոցն Աղրբեջանի զինուժի հարվածներից ավերված է եղել, նույն տեղում մի նոր դպրոց է կառուցվել և հիմա էլ գործում է: Կառուցվել է նաև մի հուշաղբյուր` Վարուժան Քալյանի նկարով, դժբախտաբար, հիմա Սարգիս Հացպանյանի նկարով հուշատախտակն էլ է այդ հոշաղբյուրի մոտ: Հակոբ Ալեքսանյանի հավաստմամբ, այդ 10 տարվա ընթացքում Սարգիս Հացպանյանը մեծ գործունեություն է ծավալել «Հայրենիք» միության համար: Միության արած գործերից ամենակարևորը, ըստ նրա, Արալեռի հիվանդանոցի կառուցումն է, որը ծառայում է այդտեղի զինվորականությանը, որպեսզի եթե մի բան լինի, շտապ օգնություն ցուցաբերեն, հետո նոր ուղարկեն Ստեփանավանի հիվանդանոց:
«Մինչ այդ մենք տարիներով բեռնարկղեր ուղարկեցինք Լոս Անջելեսից, 20 տարվա մեջ մոտ 100-ին մոտ բեռնարկղեր ենք ուղարկել, սկզբում 8 բեռնարկղ բրինձ ենք ուղարկել, այդ ամենը Սարգիս Հացպանյանն է մեկ-մեկ բաժանել թե՛ Արցախի մեջ, թե՛ Հայաստանում,- ասաց Հակոբ Ալեքսանյանը:- Հետո պահածոներ են ուղարկվել, համակարգիչներ, գրենական պիտույքներ և այլն, հազարներով, այդ ամենը դասավորողը Սարգիս Հացպանյանն էր: Այդ 10-12 տարիների ընթացքում ինքը մեծ գործ արեց «Հայրենիք» միության համար, մենք շնորհակալ ենք 1000 անգամ, դժբախտաբար հիմա մեր մեջ չէ, բայց վստահ եմ, որ ինքը գիտակցում է, որ մենք շատ շնորհակալ ենք իր գործունեության համար»:
«Քննարկում» հաղորդաշարի հյուրի տեղեկացմամբ, Հացպանյանը ոչ մի կոպեկ չի վերցրել «Հայրենիք» միությունից, բժիշկներից տեղյակ լինելով, որ Հացպանյանը լավ վիճակում չէ, իրենք միության օգնությունն են առաջարկել նրան, սակայն Հացպանյանը հրաժարվել է, ասելով, որ ինքն իր խնդիրները կկարողանա լուծել:
Ինչպես տեղեկացրեց «Քննարկում» հաղորդաշարի մյուս հյուրը` «Հայրենիք» միության գործադիր մարմնի անդամ Լևոն Թորոսը, Հայաստանում և Արցախում ֆիզիկական, կազմակերպչական ամբողջ ամբողջ աշխատանքը Սարգիս Հացպանյանն է կատարել, ներառյալ` բեռնարկղերի մաքսային ձևակերպումների հետ կապված աշխատանքները (որպես մարդասիրական օգնություն` առանց մաքսատուրքի), որոնք այն ժամանակ խրթին, դժվարին գործ են եղել, և բեռնարկղերի տեղափոխումն Արցախ:
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»‰  ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play