Մարդիկ ծարավ են արդարության, ծարավ են սեփական երկրում ապրելու և արարելու հնարավորության, ինչն էլ հանգեցրեց այս աննախադեպ ընտրությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Մարդիկ ծարավ են արդարության, ծարավ են սեփական երկրում ապրելու և արարելու հնարավորության, ինչն էլ հանգեցրեց այս աննախադեպ ընտրությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 24-09-2018 17:36:46   | Հայաստան  |  Հասարակություն



 
Մարդիկ ծարավ են արդարության, ծարավ են սեփական երկրում ապրելու և արարելու հնարավորության, ինչն էլ հանգեցրեց այս աննախադեպ ընտրությանը: 
 
Երևանում  կայացած ավագանու ընտրություններն այսպես գնահատեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: 
 
Ըստ նրա՝ սեպտեմբերի 23-ին կայացած ընտրությունների արդյունքը վկայում է նաև այն մասին, որ ժողովուրդը վստահում և մեծ հույսեր է կապում նոր իշխանությունների և հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 
 
«Ինչ վերաբերում է հետընտրական շրջանն ինչպիսին է լինելու, ապա պետք է սպասել, որ այդ ՏԻՄ-ը կարողանա մասնագիտական այնպիսի թիմ ստեղծել, որպեսզի իրականացնի շատ լուրջ խնդիրներ, որոնք այսօր դրված են Երևանի առաջ»,- նշեց Ա. Սարգսյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ այժմ լուրջ վտանգ կա, որ հետագայում կարող է ընդդիմադիր դաշտ չլինել: 
 
Ա. Սարգսյանը հիշեցրեց 1990-ականների սկզբին ՀՀՇ-ի բացարձակ մեծամասնություն լինելը, ինչն ի վերջո հանգեցրեց այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ վեց ամիս հետո ունեցած վարկանիշի անկմանը և դրան հաջորդած իրադարձություններին: 
 
«Ես կարծում եմ, որ վաչապետը շրջահայց կգտնվի և ավելի հստակ ձևավորի այն մոտեցումը, որ հանրապետությունում այս պայմաններում անհրաժեշտ է, որպեսզի լինի առողջ ընդդիմություն՝ առանց որի իշխանությունը կարող է վերաճել դիկտատուրայի»,- ընդգծեց նա: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play