Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության փորձագետները կգնահատեն Հայաստանի անասնաբուժության ոլորտը


Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության փորձագետները կգնահատեն Հայաստանի անասնաբուժության ոլորտը

  • 02-10-2018 14:24:03   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար  Արթուր Խաչատրյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության  անասնաբուժական ծառայությունների կատարողականի գնահատման (OIE  PVS) փորձագետներին՝ առաքելության ղեկավար Նիկշա Բարիշիչի գլխավորությամբ։
 
«Կենդանիների առողջությունը մեզ համար առաջնային նշանակություն ունեցող հարց է, և մենք գնահատում ենք ցանկացած խորհրդատվություն և քննադատություն, որի շնորհիվ կարող ենք  ոլորտը բարեփոխել՝  հասցնելով ավելի բարձր մակարդակի»,- ողջունելով հյուրերին նշել է նախարար Խաչատրյանը։
 
Նիկշա Բարիշիչը նշել է, որ  առաքելության նպատակն է գնահատել Հայաստանի անասնաբուժության ոլորտը, ինչն իրականացվում է  երկրի պահանջով՝  օժանդակելու բացահայտել ոլորտի թույլ, բաց և ուժեղ կողմերը՝  միջազգային ստանդարտներին համապատասխանության համատեքստում։ 
 
                Արթուր Խաչատրյանը վերահաստատել է, որ նախարաությունը պատրաստ է լիարժեք համագործակցության, քանի որ ոլորտի ամբողջական պատկերի գնահատականին տիրապետելն անչափ կարևոր է՝ հաշվի առնելով, որ անասնաբուծությունը ռազմավարական ուղղություն է Հայաստանի գյուղատնտեսության համար, իսկ առանց անասնաբուժական բարձրակարգ ծառայությունների հնարավոր չէ այս ճյուղի զարգացումն ապահովել։ 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
 
հասարակայնության հետ կապերի բաժին 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play