IDBank-ի աջակցությամբ Երևանում կանցկացվի Թայեքվոնդոյի 2018թ․-ի Եվրոպայի բաց առաջնությունը


IDBank-ի աջակցությամբ Երևանում կանցկացվի Թայեքվոնդոյի 2018թ․-ի Եվրոպայի բաց առաջնությունը

  • 05-10-2018 17:47:11   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
 
Երևանում այսօր մեկնարկում է ԹայեքվոնդոյիԵվրոպայի բաց առաջնությունը: Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի ինտերնացիոնալ Թայեքվոնդոյի ֆեդերացիայի կողմից՝ ID բանկի հովանավորությամբ։ 
Այսօր տեղի կունենա բացման հանդիսավոր արարողությունը, որը կուղեկցվի շոու ծրագրով: Առաջնությանը Հայաստանից և արտերկրից կմասնակցի 21 խումբ՝ 10 տեղական ակումբներից, 11-ը՝ դրսից։ 
 
Հայաստանի Թայեքվոնդոյի Ֆեդերացիայի նախագահ Կարեն Աղաջանյանի խոսքով, այս միջոցառումը հնարավորություն է ցույց տալու Եվրոպային, որ մեր մարզիկները նույնպես մրցունակ են և կարող են պայքարել Եվրոպայի չեմպիոնի կոչման համար։
Հովանավորելով Թայեքվոնդոյի Եվրոպայի բաց առաջնությունը՝ IDBank-ը նպատակ ունի նպաստել Հայաստանում և արտերկրում հայ մարզիկների առաջխաղացմանն ու նորանոր նվաճումների ձեռքբերմանը։  ID բանկը կարևորում է առողջ ապրելակերպը և ակտիվորեն նպաստում է Հայաստանի սպորտի զարգացմանը։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play