Հիվանդների քանակն այնքան շատ է, որ տեղ չունենք այդքան մարդկանց վիրահատելու. դոկտոր Վաչե Վասիլյան (տեսանյութ)


Հիվանդների քանակն այնքան շատ է, որ տեղ չունենք այդքան մարդկանց վիրահատելու. դոկտոր Վաչե Վասիլյան (տեսանյութ)

  • 05-10-2018 22:55:58   | ԱՄՆ  |  Քննարկում



 
 
 
 
Հայաստանում են ԱՄՆ–ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի հայկական համայանքի ներկայացուցիչները՝  եկեղեցու հոգևոր առաջնորդ Տ. Տաճատ Վրդ. Արշակյանը, Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանը, հյուպատոսի գլխավոր խորհրդատու, ատամնաբույժ, դոկտոր Վաչե Վասիլյանը։ Նրանք եկել են բժիշկների մի մեծ խմբի հետ՝ իրենց մասնագիտական օգնությունը բերելու այստեղ դրա կարիքն ունեցողներին, ինչպես նաև փորձը փոխանցելու տեղի մասնագետներին (նշենք, որ նրանց նախորդ այցելությունը եղել է 2015 թ.):
«Այս տարի մենք գնացինք Արմավիր մարզ, Քարակերտ, մի խումբ բժիշկներ (գինեկոլոգներ) աշխատում են Ախուրյանում, ատամնաբույժն աշխատեց որբանոցում, Գյումրիում, մեծ թվով բժիշկներ աշխատում են երկուշաբթի օրվանից Աշտարակի հիվանդանոցում, և, անշուշտ, մի խումբ աշխատում է Երևանում»,- Հոկտեմբերի 5-ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում»‰ հաղորդաշարի ընթացքում ասաց դոկտոր Վաչե Վասիլյանը:
Անդրադառնալով վիրահատությունների և բժշկական այլ միջամտությունների համար անհրաժեշտ սարքավորումների հարցին, պարոն Վասիլյանն ասաց, որ դրանք իրենց հետ են բերում, այս անգամ բերել են բժշկական սարքավորումներով լի մի մեծ բեռնարկղ, որն իրենց առաքելության ավարտից հետո թողնելու են այստեղ, մի մասն էլ գնալու է Արցախ (Ստեփանակերտ և Քաշաթաղ): ԱՄՆ-ից եկած բժիշկներն այժմ աշխատում են Հայաստանի մի շարք հիվանդանոցներում և ամբուլատորիաներում:
«Մեր խմբի մեջ մեծ մասն օտար բժիշկներ են (ոչ ամերիկահայեր), և այդ օտար բժիշկների թիվն ամեն տարի ավելանում է»,- ասաց դոկտորը:
Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանի տեղեկացմամբ, ԱՄՆ-ից եկած այդ օտարազգի բժիշկներն այստեղ մեծ հաճույքով աշխատում են որպես կամավորներ, առանց վարձատրության, նաև իրենց կարողությունը փոխանցում այստեղի բժիշկներին: Պարոն Աբգարյանը հայտնեց նաև, որ իրենց առաքելության ֆինանսական խնդիրները՝  խմբի այստեղ գալը, դեղորայքների, սարքավորումների գնումը, ճամփորդության, հյուրանոցի, սննդի ծախսերը, լուծել է Ֆրեզնոյի հայ համայնքն իր սրտաբուխ նվիրատվությամբ:
 
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»‰  ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
 
Մանրամասները՝ տեսանյութում
 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play