Երեւանում անցկացվել է Ճապոնական մարտարվեստների փառատոն 2018. լուսանկարներ


Երեւանում անցկացվել է Ճապոնական մարտարվեստների փառատոն 2018. լուսանկարներ

  • 08-10-2018 14:03:17   | Հայաստան  |  Սպորտ


Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ «Դինամո» ՄՀԿ մարզադահլիճում անցկացվեց ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնը:

Հայաստանում գործող արևելյան մարզաոճերի դպրոցների մարզիկները հանդես եկան ցուցադրական ելույթներով: Հատկապես տպավորիչ էր Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիայի մարզիկների ցուցադրական ելույթը, ինչի համար ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանին իր շնորհակալությունը հայտնեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:

Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play