Գլխավոր խնդիրը՝ թույլ չտալ խորհրդային միակուսակցական համակարգի վերականգնումը Հայաստանում. Գարեգին Չուգասզյան (տեսանյութ)


Գլխավոր խնդիրը՝ թույլ չտալ խորհրդային միակուսակցական համակարգի վերականգնումը Հայաստանում. Գարեգին Չուգասզյան (տեսանյութ)

  • 11-10-2018 12:08:13   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
Մեր վերջին պատմական շրջանում մեր սերունդն ականատես եղավ Խորհրդային Միության փլուզման առաջին հեղափոխությանը՝ Արցախյան շարժման հետ կապված, ապրիլյան թավշյա հեղափոխությունը (նոր սերնդի հեղափոխությունը) փաստորեն իրականացվեց հիմնականում երիտասարդների կողմից: «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում նշելով այս մասին, «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ` Գարեգին Չուգասզյանն ասաց, որ եթե համեմատելու լինենք, կան նմանություններ, բայց կան նաև տարբերություններ:
«Նախ, ավագ սերնդի ներկայացուցիչը լինելով, նաև մասնակիցը լինելով 80-ական թվականների շարժման, պետք է ասեմ, որ մեր հայրերը չունեին հեղափոխության փորձ, և նրանք մեզ խորհուրդներ տալ չէին կարող, իրենք ապրել էին սովետական բռնատիրության երկարատև, մոտ 70-ամյա շրջան, կար 60-ական թվականների սերնդի զարթոնքի հիշողությունը, որը շատ կարևոր էր 80-ական թվականների վերազարթոնքի համար, սակայն 60-ական թվականներին, ըստ էության, հեղափոխություն չէր, այլ ընդվզման մի տեսակ,- ասաց Գարեգին Չուգասզյանը:- Բայց մենք կարող ենք հստակ ասել, որ ականատեսն ենք եղել մի հեղափոխության, որը համաժողովրդական հեղափոխություն էր, համաժողովրդական մասնակցություն էր, և այդ համաժողովրդական ալիքի վրա եկած ուժերն ունեին բարձրագույն ռեյտինգներ, և այդ այդ բարձրագույն ռեյտինգներով երկար ժամանակ երկար ժամանակ ազատ, արդար ընտրություններ էին, դրանով իշխանության եկած ուժերը համաժողովրդական աջակցություն էին վայելում: Այդ փորձը մեր սերունդն ունի և տեսել է, թե ինչ տեղի ունեցավ, այդ դրական ալիքն ինչպես մարեց, ինչպես, ի վերջո, վերականգնվեց բռնատիրության մի նոր տեսակ, որը հենվում էր միակուսակցական համակարգի վրա, և կեղծ, դեկորատիվ բազմակուսակցականությունն էր տարբերում իրենց սովետական շրջանի քաղաքական իրականությունից: Այդ ամբողջ ավանդույթը վերականգնվեց, ուրեմն այդ դասը մեր սերունդն առել է: Երիտասարդությունը, որը չի տեսել 80-ական թվականների շարժումը, չգիտի այդ բոլորը, և ինչ-որ տեղ լավ է, որովհետև իրենք սիրահարված են այս հեղափոխությանը, ինչպես մենք էինք սիրահարված, կարծում էինք, որ պետք է իշխանությանն անվերապահ վստահել ու գնալ առաջ: Սակայն, մենք այդ դասից պետք է առնենք մեր հենց հիմնական հմտությունը՝ այսօրվա համար անհրաժեշտ, ա՛յն, որ հիմա պետք է երկրորդ մի ուժ, որովհետև Խորհրդային Միությունից մնացած ժառանգությունը պետք է հիմքը դառնար այն պետականաշինության, որտեղ պետք է մի նոր պլանով ստեղծվեր մի նոր հանրապետություն: Իրականում քանի որ չկար տեսլականը, չկար շինարարության վերահսկողություն, և շինհրապարակը վերածվեց այդ ժառանգության թալանի տեղի, և չկար նաև վերահսկողը, որը հետևեր՝ արդյեք շինարարությունն ընթանում է ճիշտ ձևով, թե ոչ: Բարեբախտաբար, մենք ունեցանք առաջին շրջանից մնայուն արժեքներ: Դա Արցախի ազատագրումն էր, կար արցախյան նախագիծը և այդ նախագիծը փաստորեն հնարավորություն տվեց ստեղծել բանակ, որն էլի անանց արժեք է այդ տարիներից մնացած մեզ, և մենք ընթացս դարձանք (ընդ որում, անկախ այդտեղ մեր կամքից) միջազգային իրավունքի սուվերեն սուբյեկտ: Այս երեք հիմնական ձեռքբերումներն են, որ մենք ժառանգել ենք այս վերջին 30 տարիների ընթացքում, և դրանց հիման վրա, քաղաքական փորձի այն դասերի հիման վրա, որ մենք ունեցել ենք, մենք հիմա պետք է կարողանանք երկրորդ փուլում խուսափել այն սխալներից, որոնք եղան առաջին փուլում: Այսինքն՝ գլխավոր խնդիրն է թույլ չտալ խորհրդային միակուսակցական համակարգի վերականգնումը Հայաստանում»:
Ըստ «Քննարկում» հաղորդաշարի հյուրի, կարևորագույն մյուս խնդիրն էլ թույլ չտալը, արգելելն է 5-րդ շարասյան մուտքը նոր ստեղծվող քաղաքական դաշտ, նրա փոխարեն ստեղծվող երկրորդ ուժը, երկրորդ բևեռը պետք է լինի ազգային հեղափոխական ուժ, որը պետք է կարողանա վերահսկել այն դրական պետականաշինության գործընթացը, որը հիմա սկսված է երկրում: Գարեգին Չուգասզյանը նշեց, որ 5-րդ շարասյունը, որը Հայաստանում փաստորեն օլիգարխիան է, այն ժամանակ ձևափոխվեց, դիմակափոխվեց, մտավ ՀՀՇ և ամբողջ իշխանությունը ՀՀՇ-ում վերցրեց, հետո ստեղծեց նոր կուսակցություն, այսինքն՝ վերստեղծեց միակուսակցական համակարգը: «Քննարկում» հաղորդաշարի հյուրի հավաստմամբ, օլիգարխիան ազգային ուժ չէ, ընդամենը դրսի ուժի գործիքն է Հայաստանում:
 
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»‰  ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
 

 

Հաղորդումը ուղիղ հեռարձակվում է .

TV - AABC (Լոս Անջելես, ԱՄՆ)

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ)

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկ ծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

FB - Noyan Tapan - Նոյյան Տապան խմբում

Telegram - Noyan Tapan TV

 

Բաժանորդագրվեք Noyan Tapan TV ալիքին եւ դիտեք բոլոր հաղորդումները՝ օգտվելով ամբողջական տեսացանկից հետեւյալ հղումով՝

https://www.youtube.com/c/NoyanTapanLIVE/playlists

 

Բաժանորդագրվեք մեզ/Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

 

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube

 

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

 

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

 

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

 

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play