Պետք է պարաստ լինենք վատագույնին․ քաղաքագետը՝ Փաշինյանի հրաժարականի մասին (տեսանյութ)


Պետք է պարաստ լինենք վատագույնին․ քաղաքագետը՝ Փաշինյանի հրաժարականի մասին (տեսանյութ)

  • 11-10-2018 12:28:54   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և դրանից հետո ակնկալվող ԱԺ-ի լուծարումը, ըստ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի, կարևորագույն իրադարձություն են լինելու: 
«Դա հեղափոխության ամրագրումը պիտի լինի, որովհետև, ըստ էության, խորհրդարանական երկրեում իշխանությունը պատկանում է խորհրդարանին, և առանց արտահերթ ընտրությունների և նոր խորհրդարանի ձևավորման, մենք երբեք չենք կարող խոսել հեղափոխության մասին,- այսօր «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ասաց Արա Պապյանը:- Վտանգները շատ են, իմ կարծիքով: Արդեն, ըստ էության, երևի անշրջելի է, քանի որ Նիկոլ Փաշինյանը նշել է ամսի 16-ին իր հրաժարականի մասին, և որպես դրա հետևանք, դեկտեմբերի 9-ին կլինեն արտահերթ ընտրությունները: Հրաժարականից հետո երկու շաբաթվա ընթացքում (մեկ շաբաթ գումարած մեկ շաբաթ) երկու ընտրություններ չպետք է տեղի ունենան, այսինքն՝ չպետք է առաջադրվի վարչապետի որևէ այլ թեկնածու և չպետք է ընտրվի: Այ, վտանգը ես այստեղ եմ տեսնում: Թեև տարբեր խոստումներին գրավոր և բանավոր, օրինակ, «Բարգավաճ Հայաստանը» գրավոր, ոմանք բանավոր են խոստումներ տվել, ամեն պարագային չի կարելի բացառել, որ այդ ուժերը կարող են դրժել իրենց խոսքը (իսկ սա առաջին դեպքը չէ, որ դրժում են), և առաջադրել ու մինչև իսկ ընտրել իրենց վարչապետը: Սա հանգեցնելու է իրավիճակի, որ միայն ժողովրդական ճնշման պարագային… Չգիտեմ ինչպես պետք է խնդիրը լուծվի: Ես և շատ-շատերը կողմնակից էինք մի փոքր այլ տարբերակի, որ հանրաքվեի միջոցով այս ամբողջն արվի: Այնտեղ էլ վտանգներ կան, իհարկե, այն առումով, որ էլի կախված ես խորհրդարանի համաձայնությունից և Սահմանադրական դատարանի եզրակացությունից: Բայց նրանց անհամաձայնությունը կամ, ասենք, այլ եզրակացությունը չի բերում նրան, որ իշխանությունը քո ձեռքից խլում են, պարզապես վիճակը մնում է անփոփոխ, այսինքն՝ դա կարելի էր փորձել, չլինելու պարագային կաուկա այս երկու շաբաթանոց ձևը, որ պետք է ընտրեն կամ չընտրեն: Մյուս կողմից այս ձևը, որ երկու շաբաթ չպետք է ընտրեն, պետք է տեղի ունենա ժողովրդի ճնշման ներքո»:
Ըստ «Քննարկում» հաղորդաշարի հյուրի, հասկանալի է, որ ԱԺ-ի լուծարման համար հանրաքվեի տարբերակն ընտրելու դեպքում, շատ ավելի հեշտ և ավելի անվտանգ էր լինելու Սահմանադրական դատարանի եզրակացությունը և Ազգային ժողովի համաձայնությունը կորզել և էլի գնալ սահմանադրական ճանապարհով արտահերթ ընտրությունների: Ինչպես պարոն Պապյանը նշեց, կա նաև երրորդ տարբերակը, որի մասին ինքը նախկինում նույնպես նշել է, դա ավելի հեղափոխական տարբերակն էր, երբ իրականացվում է հարցախույզ պլեբիսցիդ տարբերակով, այսինքն՝ կատարման համար ոչ պարտադիր հանրաքվե, գրավոր, ստորագրահավաքի միջոցով հարցնում ես ժողովրդին՝ արդյոք ժողովուրդը համաձայն է արտահերթ ընտրությունների, ժողովուրդը տալիս է իր համաձայնությունը, դու հղում կատարելով Սահմանադրության երկրորդ հոդվածի վրա, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ի կատար ես ածում ժողովրդի ցանկությունը, այսպես ասած, ավելի շատ հեղափոխական ուժով:
Նշելով, որ հիշյալ երեք տարբերակից վարչապետն ընտրել է իր հրաժարականի ճանապարհը, որը, ինչպես քաղաքագետը հարկ համարեց կրկնել, ունի իր մեջ վտանգներ, լի է այդ վտանգներով, Արա Պապյանն ասաց, որ, այնուամենայնիվ, քանի որ այդ տարբերակն է ընտրվել, ինքն ամեն ինչով աջակցելու է վարչապետին, «որպեսզի հանկարծ այդ վատագույն տարբերակը չիրականանա, որովհետև այդ վատագույն տարբերակը կբերի շատ լուրջ լարվածության երկրի ներսում, և այդտեղից էլ կածանցվեն արտաքին որոշ վտանգներ»:
 
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»‰  ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
 

 

Հաղորդումը ուղիղ հեռարձակվում է .

TV - AABC (Լոս Անջելես, ԱՄՆ)

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ)

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկ ծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

FB - Noyan Tapan - Նոյյան Տապան խմբում

Telegram - Noyan Tapan TV

 

Բաժանորդագրվեք Noyan Tapan TV ալիքին եւ դիտեք բոլոր հաղորդումները՝ օգտվելով ամբողջական տեսացանկից հետեւյալ հղումով՝

https://www.youtube.com/c/NoyanTapanLIVE/playlists

 

Բաժանորդագրվեք մեզ/Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

 

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube

 

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

 

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

 

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

 

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play