Իշխանությունները վստահ են՝ անհրաժեշտության դեպքում մարդկանց փողոց կարող են հանել. Վիգեն Հակոբյան (տեսանյութ)


Իշխանությունները վստահ են՝ անհրաժեշտության դեպքում մարդկանց փողոց կարող են հանել. Վիգեն Հակոբյան (տեսանյութ)

  • 13-10-2018 20:07:55   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
Վարչապետն արդեն իսկ հայտարարել է, որ մինչև հոկտեմբերի 16-ը հրաժարական է տալու և դեկտեմբերի 9-ին կամ 10-ին կանցկացվեն Ազգային ժողովի ընտրություններ: Նկատի ունենալով քաղաքական այս իրողությունը, «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասաց.
«Կարծում եմ, արդեն ստացվել են այն բոլոր երաշխիքները, որոնք գուցե մտահոգում էին իշխանությանը մինչև վերջերս, որ, այնուամենայնիվ, որևէ քաղաքական ուժ այլ թեկնածուի չի առաջադրի, և այդ երաշխիքները որոշ դեպքերում մեմորանդումի տեսքով են, ինչպես դա եղավ «Բարգավաճ Հայաստանի» հետ կապված, մի դեպքում, թեպետ Հանրապետականները հայտարարություն տարածեցին և ասացին, որ իրենք, այնուամենայնիվ, համաձայն չեն դեկտեմբերին ընտրության հետ, բայց նաև, կարծում եմ, ամենակարևոր մեսիջը կար այդ հայտարարության մեջ, որ իրենք սեփական թեկնածուով հանդես գալու մտադրություն չունեն: Չեմ բացառում, որ բացի բաց բանակցություններից, կան նաև անդրկուլիսյան ինչ-որ բանակցություններ, որոնք, կարծում եմ, բնական են քաղաքական պրոցեսի համար: Կարծում եմ, սա է այս պահի  դրությամբ ընդհանուր ֆոնը»:
Ըստ «Քննարկում» հաղորդաշարի հյուրի, վարչապետի և նրա համախոհների ամենագլխավոր երաշխիքն այն է, որ եթե փաստաթղթերում ամրագրված այդ խոստումները կամ դրույթները չկատարվեն, ապա տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ նույն հոկտեմբերի 2-ին կամ գուցե շատ ավելի մեծ թափով:
«Այսինքն՝ գլխավոր երաշխիքն այն է, որ այսօրվա իշխանություններն արդեն իսկապես վստահ են (դա կյանքն էլ ցույց տվեց), որ ցանկության դեպքում, անհրաժեշտության դեպքում իրենք կարող են փողոցը ոտքի կանգնացնել, և իշխանության ցանկացած հերթական փորձ՝ այս ծրագրերի դեմն առնելու, կարող է հանգեցնել էլ ավելի բարդ իրավիճակի,- ասաց Վիգեն Հակոբյանը:- Կարծում եմ, գլխավոր երաշխիքն, այնուամենայնիվ, դա է, որի հետ հաշվի են նստում նաև գործող քաղաքական ուժերը, խորհրդարանական ուժերը, և դա, կարծում եմ, ոչ թե բարի կամքի արտահայտություն է, ինչքան իրողությունների հետ հաշտվելու»:
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»‰  ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play