«Հրապարակ» -ում տպագրված «Ոստիկանության ներքին զորքերում դժգոհություն է հասունանում» վերնագրով նյութը չի համապատասխանում իրականությանը


«Հրապարակ» -ում տպագրված «Ոստիկանության ներքին զորքերում դժգոհություն է հասունանում» վերնագրով նյութը չի համապատասխանում իրականությանը

  • 17-10-2018 13:35:35   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Հրապարակ» թերթի 17.10.18 համարում տեղեկատվություն է հրապարակվել, թե լուրեր են ստացել, որ ոստիկանության զորքերի` հանրապետության պետական սահմանին մարտական հերթապահություն իրականացնելու գործընթաց սկսելուց հետո մի քանի տասնյակ աշխատակիցներ խզել են պայմանագրերն ու հեռացել համակարգից:
 
Հայտնում ենք, որ մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածում ոստիկանության զորքերի համալրումն ու զորացրումը կատարվել է բնականոն համամասնությամբ, պետական սահմանի պաշտպանությանը մեկնող ստորաբաժանումները կազմավորվում են բացառապես կամավորության սկզբունքով, իսկ մարտական հերթապահությունն իրականացվում է բարոյահոգեբանական առողջ մթնոլորտում ու զինվորական պարտքի բարձր գիտակցությամբ:
Հավելենք նաև, որ խնդրո առարկա ժամանակահատվածում ոստիկանության զորքերը համալրվել են մի քանի տասնյակ զինծառայողներով, իսկ շուրջ երկու տասնյակ դիմումներ քննարկման փուլում են:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play