ՏԻՄ ընտրություններով պայմանավորված` ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով


ՏԻՄ ընտրություններով պայմանավորված` ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով

  • 18-10-2018 12:56:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ, հոկտեմբերի 21-ին` ՀՀ 9 մարզերում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված, ՀՀ ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով:
 
Հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության 9-ը մարզերի 49 համայնքում տեղի կունենա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Ընտրությունների ընթացքում և դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումները կստանան արագ արձագանքում:
Օրենքով սահմանված կարգով կիրականացվի քննություն՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, որոնց արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
 
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play