Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը


Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը

  • 19-10-2018 14:54:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հարկադիր կատարման ծառայությունում ս/թ հոկտեմբերի 18-ից մեկնարկել է առաջատար և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը, որն անցկացվելու է մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ:
Հարկադիր կատարողների ատեստավորումն անցկացվում է՝ համաձայն «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի, ըստ որի՝ յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: Հարկադիր կատարողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ:
 
Ատեստավորումից հետո ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը.
- համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,
- կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն,
- ատեստավորումը հետաձգել և հարկադիր կատարողին գործուղել վերապատրաստման.
- չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
Այս տարի ատեստավորմանն ընդհանուր առմամբ մասնակցում են Ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների 98 հարկադիր կատարողներ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play