«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության հերթական համագումարում կուսակցության նախագահ է վերընտրվել Արման Ղուկասյանը


«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության հերթական համագումարում կուսակցության նախագահ է վերընտրվել Արման Ղուկասյանը

  • 12-11-2018 10:28:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 10–ին տեղի է ունեցել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության (ՀԱՍԱԿ) հերթական համագումարը, որի ընթացքում ընտրվեց կուսակցության նոր վարչության կազմը: Կուսակցության նախագահ վերընտրվեց Արման Ղուկասյանը:
ՀԱՍԱԿ-ը ստեղծվել է 2016 թվականին, սակայն նախկին իշխանությունների օրոք չի կարողացել իրեն լիարժեք դրսևորել` քաղաքական դաշտում առկա մենաշնորհի պայմաններում: Վերջին զարգացումները հաշվի առնելով, որոշում կայացվեց ակտիվացնել կուսակցաշինությունը, հանդես գալ սեփական ծրագրերով ու նախաձեռնություններով, որոնց թիրախում երկրում առկա սոցիալական անարդարության վերացումը կլինի: Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, որը նոր հնարավորություններ է ստեղծում երկրի զարգացման համար, և «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը մաս կդառնա այդ գործընթացին:
 
Կուսակցության վարչությունը որոշում է կայացրել չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից ենք լինելու, մասնակցելու ենք ՏԻՄ ընտրություններին  և մեր խոսքն ենք ասելու հանրությանը հուզող խնդիրների ու հարցերի շուրջ: Վերածնված կուսակցության նպատակներից մեկը բարեփոխումների ծրագրերի ստեղծումն է, որի աշխատանքներն արդեն ընթանում են:  ՀԱՍԱԿ-ը քաղաքական դաշտում հանդես կգա որպես «երրորդ ուժ», բայց իր ռազմավարությունը կառուցելու է ոչ թե մրցակիցներին քննադատելու, թշնամանքի և ատելության, այլ կառուցողական օրակարգի և զարգացման ծրագրերի հիման վրա:
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը վերադառնում է և
մտադիր է բարձրաձայնել իր տեսակետը թե' ներքին, թե' արտաքին մարտահրավերների շուրջ: Հայաստանը պատմական շրջափուլ է մտել, որտեղ սխալվելու և հապաղելու իրավունք չունենք:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play