Բերդավանցիները փակել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը՝ Ադրբեջանում գերեվարված համագյուղացուն ՀՀ-ում գտնվող ադրբեջանցիների հետ փոխանակելու պահանջով.tert.am


Բերդավանցիները փակել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը՝ Ադրբեջանում գերեվարված համագյուղացուն ՀՀ-ում գտնվող ադրբեջանցիների հետ փոխանակելու պահանջով.tert.am

  • 17-11-2018 14:36:38   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am   Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն ու պահանջում են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի 3-ական գերիներին, որոնց թվում նաև բերդավանցի 34-ամյա Կարեն Ղազարյանն է:
 
Նոյեմբերյանի տարածաշրջանի ղեկավար Սմբատ Մուղդուսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ճանապարհը շարունակում է երկկողմանի փակ մնալ. «Այս պահին ճանապարհը երկկողմանի փակ է, տեղում հսկողություն են իրականացնում ոստիկանության ծառայողները: Իրավիճակը հանգիստ է, դեռ բանակցում ենք»:
 
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել 1984 թվականի ծնված հայ «զինծառայող» Կարեն Ղազարյանի գերեվարման մասին: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել էր, որ Կարեն Ղազարյանը զինծառայող է. «Նա չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում»:
 
Իսկ նոյեմբերի 6-ին Ադրբեջանում սկսվել էր գերեվարված Կարեն Ղազարյանի գործով դատավարությունը։
 
Ադրբեջանում գերության մեջ են գտնվում նաև ՀՀ քաղաքացիներ Արսեն Բաղդասարյանը, Զավեն Կարապետյանը։ Հայկական կողմում են Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը։ Նրանք ձերբակալվել են 2014 թվականին՝ Արցախի տարածքում: Հայկական կողմում է նաև Էլնուր Հուսեյնզադեն։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play