Վլադիմիր Բադալյանը հետ է կանչվել Թուրքմենստանում և Տաջիկստանում ՀՀ դեսպանի պաշտոնից


Վլադիմիր Բադալյանը հետ է կանչվել Թուրքմենստանում և Տաջիկստանում ՀՀ դեսպանի պաշտոնից

  • 20-11-2018 16:12:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Բադալյանին Թուրքմենստանում և Տաջիկստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից;

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Վլադիմիր Բադալյանին հետ կանչել Թուրքմենստանում և Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրից:

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը