Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել

21-11-2018 10:16:40   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Նոյեմբերի 15-ին Երևանի քաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի համայնքային մանկապարտեզներ կատարած անակնկալ շրջայցի ընթացքում Աջափնյակ վարչական շրջանի h. 48 մանկապարտեզում հայտնաբերվել էին մի շարք խախտումներ:
 
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանի կարգադրությամբ «Երևանի հ. 48 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Մարինե Ամիրյանի նկատմամբ  կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը: 
Համայնքային մանկապարտեզներում անակնկալ այցերը լինելու են շարունակական, խախտումներ հայտնաբերելու պարագայում էլ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 334 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար