Հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների ամփոփագիրը


Հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների ամփոփագիրը

  • 21-11-2018 16:31:32   | Հայաստան  |  Հասարակություն

Նոյեմբերի 20-ին, ժամը 15.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Պետրոսյան փողոցում վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։
 
***
 
Նոյեմբերի 20-ին, ժամը 14.00-ին, Երևանի Մ.Մելքոնյան և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա», «ԲՄՎ» և երեք Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ների երկու վարորդները և 48-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
 
***
 
Նոյեմբերի 20-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արագած գյուղի Մաթևոսյան և Ներսիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» մակնիշի երկու ավտոմեքենաներ, այնուհետև երկրորդ մեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի. երկու վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
 
***
 
Նոյեմբերի 20-ին, ժամը 08.40-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը ժամը 12.10-ին, ինքնակամ ոստիկանության բաժին է ներկայացել «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենայի 48-ամյա վարորդը և խոստովանել է, որ ինք է իր վարած «ԳԱԶ-33021»-ով վրաերթի ենթարկել քաղաքացուն:
Կատարվում է քննություն։
 
***
 
Նոյեմբերի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արթիկ-Գյումրի ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Օպել»-ի 44-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play