Մեկնարկել է ԱԺ արտահերթ ընտրության քարոզարշավը


Մեկնարկել է ԱԺ արտահերթ ընտրության քարոզարշավը

  • 26-11-2018 10:22:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր մեկնարկում է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրության քարոզարշավը, որը կշարունակվի 12 օր։
 
Քարոզարշավի կարճ ընթացքը պայմանավորված է նրանով, որ ընտրությունն արտահերթ է, և կարճ ժամանակահատված է հատկացված բոլոր նախապատրաստական միջոցառումներին։
 
Համեմատության համար նշենք, որ նախորդ՝ 2017-ի ապրիլի 2-ի ընտրության ժամանակ քարոզարշավին հատկացված էր 27 օր՝ մարտի 5-31-ը ներառյալ։
 
Արտահերթ ընտրություններում պատգամավորական առնվազն 101 մանդատի համար պայքարում են 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրապայքարի մեջ են հետևյալ քաղաքական ուժերը.
 
ՀՀԿ
 
Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
 
ՀՅԴ
 
«Իմ քայլը» դաշինք, որի կազմում են 2 կուսակցություն՝ ՔՊ և «Առաքելություն
 
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
 
Քրիստոնեաժողովրդական վերածնունդ կուսակցություն
 
Ազգային առաջընթաց
 
«Մենք» դաշինք, որի կազմում են 2 կուսակցություն՝ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ»
 
ՕԵԿ
 
Սասնա ծռեր համահայկական կուսակցություն
 
ԲՀԿ
 
 
Քաղաքական ուժերի համարներն ընտրված են վիճակահանությամբ։ Յուրաքանչյուր քաղաքական ուժին հատկացված է տվյալ համարի քվեաթերթիկը (վերևում քաղաքական ուժերը թվարկված են ըստ իրենց համարների հերթականության)։
 
Ընտրողը պետք է ծրարի մեջ դնի այն քաղաքական ուժի քվեաթերթիկը, որին կողմ է։ Տվյալ ընտրատարածքի՝ տվյալ քաղաքական ուժի ռեյտինգային թեկնածուների անունները քվեաթերթիկի դարձերեսին են՝ հարկավոր է նշում անել այն թեկնածուի անվան դիմաց, ում օգտին քվեարկում ենք։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play