Ծաղկի խանութներից մեկում անհայտ անձը դանակի սպառնալիքով վաճառողուհուց հափշտակել 3 վարդ, 300.000 դրամ


Ծաղկի խանութներից մեկում անհայտ անձը դանակի սպառնալիքով վաճառողուհուց հափշտակել 3 վարդ, 300.000 դրամ

  • 04-12-2018 10:21:50   | Հայաստան  |  Իրավունք

Նոյեմբերի 30-ին, ժամը 06:00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի ծաղկի խանութներից մեկում անհայտ անձը, դանակի սպառնալիքով, վաճառողուհուց հափշտակել է 300.000 դրամ, բջջային ու քաղաքային հեռախոս, 3 վարդ և դիմել փախուստի:
 
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինի Լենինգրադյան փողոցի բնակիչ Ժիրայր Գևորգյանը:
 
Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.00-ի սահմաններում` ստացված տեղեկությունները իրացնելով, Լենինգրադյան փողոցում կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:
 
Ավազակային հարձակման փաստով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:
 
***
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play