Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային


Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային

  • 14-12-2018 18:39:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2018 թվականի դեկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանի շենքում, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ՝ նվիրված «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային:
 
Նամականիշերն ունեն 220 և 280 ՀՀ դրամ անվանական արժեք: Նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը` յուրաքանչյուրը 40 000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը: 
 
220 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Արգենտինոզավր, իսկ 280 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Տապեժարա:
 
Նամականիշերի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակարատ Արմեն Արզումանյանը, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
 
 
 
Թողարկման օրը` 14 դեկտեմբերի 2018թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան 
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 24,0 մմ
Տպաքանակը՝ 40 000 հ. x 2 
 
 
 
 
 
 
 
 
 
«Հայփոստ» ՓԲԸ
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play