17 նախարարությունից կմնա 12-ը․ քննարկվում է կառավարության ապագա կառուցվածքը.civilnet.am


17 նախարարությունից կմնա 12-ը․ քննարկվում է կառավարության ապագա կառուցվածքը.civilnet.am

  • 18-12-2018 17:53:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
civilnet.am ՍիվիլՆեթին մանրամասներ են հայտնի դարձել առաջիկայում կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին։ Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է 17 նախարարություններից թողնել 12-ը։
 
Առաջիկա օրերին կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը կմտնի շրջանառության մեջ։ Նոր փոփոխություններով նախատեսվում է առաջին փոխվարչապետի հաստիքի կրճատում։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ այս պաշտոնը հատուկ ստեղծվել էր Սերժ Սարգսյանի վարչապետությունից հետո նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի համար։ Քննարկվում է փոխվարչապետերի թիվը երեքից մեկի հասցնելու հարցը։
 
Ըստ փոփոխությունների՝ սփյուռքի նախարարությունը լուծարվում է։ Քննարկվում է տարբերակ, ըստ որի, սփյուռքի հետ կապերը համակարգվելու են փոխվարչապետի գրասենյակի կողմից։ Ստեղծվելու է ենթակառուցվածքների և պետգույքի նախարարություն։ Այս նախարարությունն իր մեջ ներառելու է տրանսպորտի, էներգետիկայի և պետգույքի ոլորտները։ Սա դառնալու է ամենախոշոր նախարարություններից մեկը։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը դառնալու է կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ Նախատեսվում է, որ կմիավորվեն տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարությունները։ 
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կմիավորվի տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ։
 
Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունները միավորվելու են կրթության և գիտության նախարարության հետ։
 
Որպես առանձին նախարարություններ կշարունակեն գործել ֆինանսների, արդադարադատության, առողջապահության և բնապահպանության նախարարությունները։
 
Կառավարության կառուցվածքում փոփոխություններ իրականացնելու հարցը կարող է քննարկվել նոր ձևավորված ԱԺ առաջին նիստում, որը տեղի կունենա հունվարի առաջին աշխատանքային օրը։
 
Մկրտիչ Կարապետյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play