Արման Թաթոյանը մասնակցել է ՌԴ Պետական դումայում կազմակերպված խորհրդարանական լսումներին


Արման Թաթոյանը մասնակցել է ՌԴ Պետական դումայում կազմակերպված խորհրդարանական լսումներին

  • 20-12-2018 13:23:33   | Ռուսաստան  |  Իրավունք

 
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՌԴ-ում  մարդու իրավունքների հանձնակատարի հատուկ հրավերով Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության և Մարդու իրավունքների հանձնակատարի հաստատության 25- ամյակին նվիրված խորհրդարանական  լսումներին։
 
Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում արդի հիմնախնդիրների, օտարերկրյա պետություններում քաղաքացիների իրավունքների ապահովման, ՌԴ սուբյեկտներում մարդու իրավունքների հանձնակատարների գործունեության կազմակերպման ընդհանուր սկզբունքներին առնչվող դաշնային օրենքի նախագծի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Արման Թաթոյանը խորհրդարանական լսումների ժամանակ հանդես է եկել ելույթով, ներկայացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի տեսլականը Սահմանադրության, իրավունքի գերակայության և Օմբուդսմանի՝ որպես սահմանադրական հաստատության դերի մասին։
Միջոցառմանը մասնակցել են ՌԴ Պետական դումայի մշտական կոմիտեների նախագահներ, Պետական դումայի պատգամավորներ, ՌԴ սուբյեկտների մարդու իրավունքների հանձնակատարներ, գործադիր իշխանության դաշնային մարմինների, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության զարգացման հարցերով ՌԴ նախագահին առընթեր խորհրդի, ՌԴ հանրային պալատի և ՌԴ սուբյեկտների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև օտարերկրյա պետությունների օմբուդսմաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play