Ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը


Ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

  • 28-12-2018 09:42:45   | Հայաստան  |  Իրավունք

 
ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի՝ 1992 թվականին ծնված բնակչին:
Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Երևան քաղաքի պանդոկներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 26 ամյա երիտասարդը դանակով հարվածել է Տավուշի մարզի՝ 1996 թվականին ծնված բնակչին՝ նրան պատճառելով ծանր մարմնական վնասվածք:
 
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 26 ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է և կիրառվել է գրավ:
Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play