Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը դիմել է Սահմանադրական դատարան


Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը դիմել է Սահմանադրական դատարան

  • 09-01-2019 12:58:52   | Հայաստան  |  Իրավունք

Հունվարի 8-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից  դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան:
 
Սահմանադրական վեճի հիմնական առարկան հանդիսանում  է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են Վճռաբեկ դատարանի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման լիազորությանը ինչը հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար:
 
Նշված դրույթը ինքնին չի հստակեցնում, որ Վճռաբեկ դատարանի այդ լիազորությունը որևէ կերպ չի վերաբերում և չի կարող վերաբերել ՀՀ Սահմանադրության նորմերի միատեսակ կիրառության ապահովմանը, քանի որ նշված առարկան կարգավորում է Սահմանադրական դատարանի կողմից: Միաժամանակ իրավակիրառ պրակտիկայն նշված նորմի ձևակերպման արդյունքում զարգացել է այնպես, որ Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք դիտարկում է սահմանադրական նորմերի միատեսակ կիրառության ապահովումը և հենց իր որոշմամբ էլ լուծում է նման վեճերը:
 
Միաժամանակ, փաստաբանական խումբն այս պահին քննարկում է նաև մի շարք այլ հարցերի վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը, որոնց վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրենք առաջիկայում:
 
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play