Ռուսաստանում ձերբակալվել է Կարագանդայում սպանության գործով Հայաստանի քաղաքացի կասկածյալը
09-01-2019 18:55:50 | Ռուսաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ղազախստանի Կարագանդա քաղաքում հունվարի 1-ի գիշերը ծեծկռտուտքի գործով հետախուզվող Հայաստանի քաղաքացի Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է Ռուսաստանում: Այս մասին Nur.kz կայքին հայտնել է Ղազապստանի ՆԳՆ ներկայացուցիչ Ալմաս Սադուբաևը: Գուրուրյանը ձերբակալվել է Օմսկի շրջանի տարածքում:
Ներկայում աշխատանքներ են տարվում նրան Ղազախստանին արտահանձնելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ Կարագանդայի Հին Հռոմ ռեստորանի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով սպանվել է 1, վիրավորվել 4 մարդ: