«Կարիք կա նաեւ ուսուցչի պաշտպանվածության նորմերի մշակման անհրաժեշտության». Սոֆյա Հովսեփյան.Aravot.am


«Կարիք կա նաեւ ուսուցչի պաշտպանվածության նորմերի մշակման անհրաժեշտության». Սոֆյա Հովսեփյան.Aravot.am

  • 15-01-2019 16:19:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Եթե աշխատելու ցանկություն ունես, ուրեմն լուծումներ միշտ էլ կգտնվեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին փոխմարզպետ, նախկին քաղաքացիական ակտիվիստ Սոֆյա Հովսեփյանը: Նա ընդգրկվելու է կրթության հանձնաժողովում`մասնագիտության բերումով: Ասում է, այդ հանձնաժողովում աշխատելու հանձնարարական «վերեւից» չի ստացել, որոշումն ինքն է կայացրել:
 
Անդրադառնալով ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի նոր նախաձեռնությանը`ուսուցիչների վարքականոն ստեղծելուն, մեր զրուցակիցն ասաց, որ իր կարծիքով նաեւ ծնողի եւ աշակերտի վարքականոն է պետք մշակել եւ դրանք պետք է միտված լինեն ամեն ինչ կատարելության հասցնելուն, ոչ թե եղածը ոչնչացնելուն: Կոնկրետ ուսուցչի վարքականոնի մասին առայժմ ձեռնպահ է մնում կարծիք հայտնել, քանի որ ամբողջությամբ չի հասցրել ուսումնասիրել: «Բայց կարիք կա նաեւ ուսուցչի պաշտպանվածության նորմերի մշակման անհրաժեշտության, քանի որ այսօր մենք նաեւ ներառական կրթություն ենք իրականացնում եւ չկա ուսուցչի պաշտպանվածություն»,- ասաց մեր զրուցակիցը:
 
Այլ մանրամասները`շուտով տեսանյութում 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play