Չինաստանն ակտիվ փնտրտուքների մեջ է Հայաստանում ներդրումային համագործակցությունը զարգացնելու համար. ՀՀ-ում Չինաստանի դեսպան


Չինաստանն ակտիվ փնտրտուքների մեջ է Հայաստանում ներդրումային համագործակցությունը զարգացնելու համար. ՀՀ-ում Չինաստանի դեսպան

  • 17-01-2019 15:53:16   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ներկայումս Չինաստանն ակտիվ փնտրտուքների մեջ է Հայաստանում ներդրումային համագործակցությունը զարգացնելու համար: 
Այս մասին հայաստանյան ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպված ամանորյա ընդունելության ժամանակ նշեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը: 
 
Ըստ նրա՝ 2018 թվականին հայ-չինական հարաբերությունները համագործակցության տարբեր ոլորտներում աչքի ընկան ակտիվ զարգացմամբ, իսկ երկու երկրներկի միջև քաղաքական երկխոսությունը և վստահությունը բարձր մակարդակի վրա է: 
 
«Նախորդ տարի Հայաստանի համար մենք շարունակեցինք մնալ երկրորդ խոշոր առևտրային գործընկերը. Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն ավելացել է 30 տոկոսով և կազմում է ավելի քան 700 մլն դոլար: Կուզենայի նաև նշել հումանիտար փոխանակման ոլորտում առկա լավ համագործակցության մասին, որն հաջողությամբ իրականացվում է Կոնֆուցիոսի ինստիտուտի միջոցով»,- ընդգծեց Թ. Էրլունը:
 
Դեսպանն ուրախալի համարեց երկու ժողովուրդների՝ միմյանց նկատմամբ աճող հետաքրքրությունը, ինչի վկայությունն է չինացի զբոսաշրջիկների թվի ավելացումը. 2018-ին Հայաստան է եկել ավելի քան 7000 չինացի:  
 
Թ. Էրլունը նկատեց, որ երկու ժողովուրդների փոխայցելությունների զարգացմանը նպաստել է նաև վիզաների պարզեցումը: 
 
Անդրադառնալով հայ-չինական հարաբերություններում ԶԼՄ-ների դերին՝ Հայաստանում Չինաստանի դեսպանը նշեց, որ հենց լրագրողների միջոցով են կարողանում ժողովուրդները միմյանց մասին ավելի շատ տեղեկություններ ստանալ, խորացնել դարերով առկա  երկուստեք համակրանքն ու բարեկամական կապերը: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play