Ամեն տարի չհելիոֆիկացնելով Հայաստանը և Արցախը՝ կորցնում ենք 700 մլն դոլար ու ենթարկվում ՌԴ քաղաքական ճնշումներին. գիտնական (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ամեն տարի չհելիոֆիկացնելով Հայաստանը և Արցախը՝ կորցնում ենք 700 մլն դոլար ու ենթարկվում ՌԴ քաղաքական ճնշումներին. գիտնական (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 18-01-2019 17:01:53   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



 
Հայաստանի արևային պաշարն ավելի շատ է, քան ողջ աշխարհի էներգետիկ պահանջարկը: 
 
Այս մասին հունվարի 18-ին լրագրողների հետ հանիպման ժամանակ նշեց «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը: 
 
Ըստ նրա՝ իր մոտավոր հաշվարկները ցույց են տվել, որ Հայաստանով անցնող արևը կարող է աշխարհի էներգետիկ պահանջարկը բավարարել 21 անգամ, ինչը նշանակում է, որ քաղաքական կամքի դեպքում Հայաստանը կարող է ոչ միայն ամբողջությամբ հելիոֆիկացվել, այլև դառնալ արևային տեխնիկայի արտադրության ոլորտում աշխարհի կենտրոն: 
 
«Ես հիմա հետապնդում եմ Սպիտակի պատրաստի գործարանը քանդողներին, որտեղ մենք կարող էինք կազմակերպել արևային տեխնիկայի արտադրություն և աշխարհում առաջինը անցնեինք դրանց մասայական օգտագործման: Ինչու քանդեցին, չգիտենք, գիտենք, որ քանդողները դավաճաններ են: Բազմաթիվ անգամ խնդրեցինք գործարանը չքանդել, փոխարնեը պատրաստ էինք հանգանակության միջոցով նրանց փոխանցել գործարանի քանդումից ստացվելիք շահույթը»,- նշեց Վ. Համազասպյանը:   
 
Վերջինիս խոսքերով՝ հելիոֆիկացիայի իրենց մշակած ծրագիրն ունի տնտեսական մեծ նշանակություն նաև այն առումով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել տնտեսության մեջ ևս հեղափոխություն կազմակերպել: 
 
Նրա համոզմամբ՝ տնտեսական հեղափոխություն կլինի, եթե զարկ տրվի հելիոֆիկացիայի ծրագրի իրականացմանը: 
 
Գիտնականը նկատեց՝  ներկայումս աշխարհը գնում է էկոլոգիան փրկելու ճանապարհով, մինչդեռ իրենք առաջարկում են հատկապես գյուղացիներին այնպիսի տեխնիկա և տեխնոլոգիաներ տրամադրել, որոնք օգտագործելով՝ նրանք նախ շահույթ կստանան և հետո ինքնաբերաբար կփրկեն բնությունը: 
 
«Եթե Հայաստանը և Արցախը հելիոֆիկացվեն 20 կՎտ-ոց արևային սարքերով, ապա առկա 350 հազար գյուղացիական տնտեսությունները կարտադրեն այնքան էներգիա, որքան կտար  5 ատոմակայան: Ամեն տարի չհելիոֆիկացվելով՝ մենք կորցնում ենք 700 մլն դոլար և իզուր տեղը Ռուսաստանից գազ ենք բերում, ենթարկվում քաղաքական ճնշումների և այլն»,-  ընդգծեց Վ. Համազասպյանը: 
 
Բանախոսը հույս հայտնեց, որ մի օր իշխանությունները չեն լինի անտարբեր և իսկապես կհետաքրքրվեն Հայաստանը հելիոֆիկացնելով իրենց ծրագրով, որն իրագործելու դեպքում զարգացում կապահովվի կյանքի բոլոր ոլորտներում: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play