Ֆրանսիայում եւս ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է հռչակել


Ֆրանսիայում եւս ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է հռչակել

  • 06-02-2019 20:16:53   | Ֆրանսիա  |  Քաղաքական

 
Փետրվարի 5-ին  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ հայտարարել է, որ այսուհետ ապրիլի 24-ը Ֆրանսիայում  հռչակվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օր։
 
«Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է: Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունների մասն է, ապա Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է հարգվի նաեւ մեր հանրապետությունում եւս: Ձեզ հետ միասին ես նույնպես ուժերիս ներածին չափով կպայքարեմ Հայոց ցեղասպանության ժխտման ցանկացած դրսեւորման դեմ, որն անարգում է թե զոհերի հիշատակն եւ թե ողջերի արժանապատվությունը։ ․․․ Ֆրանսիան 1915 թվականից ի վեր ցեղասպանություն անվանում այն, ինչ հանդիսանում է ցեղասպանություն՝  հանցագործություն մարդկության ու քաղաքակրթության դեմ:․․․
Աայժմ միայն մեկ պետության՝ Թուրքիայի նախագահը չի կիսում Ֆրանսիայի տեսակետն ու արժեքները այդ հարցում։ ․․․Բայց նախագահ Էրդողանը դեռ ամբողջ թուրք ժողովուրդը չէ։ ․․․Ֆրանսիայի Հանրապետության նախագահի  պատասխանատվությունը Թուրքիայի նախագահին երկխոսության հրավիրելն է»,- ասել է Էմանուել Մակրոնը։
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play