Ասպարեզում են ծանրորդները


Ասպարեզում են ծանրորդները

  • 12-02-2019 16:18:05   | Հայաստան  |  Սպորտ

Երևանում մեկնարկել է Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց առաջնությունը: Առաջինը մրցահարթակ ելան մարզուհիները: Հաղթող ճանաչվեցին Մարիամ Հայրապետյանը / 45 կգ քաշային կարգ /` երկամարտի 90 կգ արդյունքով,  Ալեքսանդրա Գրիգորյանը / 49 կգ /` 125 կգ,  Տանզելիա Գրիգորյանը / 55 կգ /`  132 կգ ,  Անուշ Արշակյանը / 59 կգ / ` 144 կգ , Իզաբելա Յայլյանը / 64 կգ / ` 200 կգ, Ծովինար Կիրակոսյանը / 71 կգ / ` 182 կգ, Լիանա Գյուրջյանը / 76 կգ /  ` 180 կգ, Նանե Ստեփանյանը / 81 կգ /` 161 կգ,  Տաթև Հակոբյանը / 87 կգ/ ` 210 կգ և Արփինե Դալալյանը / + 87 կգ /` 220 կգ:
 
Տղամարդկանց մրցաշարի մեկնարկում պարգևները վիճարկեցին քաշային երկու կարգի ներկայացուցիչները: Մոնթե Մխիթարյանը / 55 կգ /  լավագույնն էր երկամարտի 227 կգ արդյունքով, իսկ Արա Պողոսյանը / 61 կգ /  հավասարը չունեցավ 236 կգ –ով:
 
Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասաց, որ մասնակիցները շատ են և դա ուրախացնում է:Նշանակում է մեր մարզաձևի աշխարհագրությունը մեզանում ընդլայնվում է: Այս մասին է վկայում այն, որ կանանց առաջնությունում հայտավորված էին ռեկորդային թվով ` 38 ծանրորդուհիներ:
 
Մրցումների վերջին օրը ` փետրվարի 15 –ին մրցահաթակ կելնեն գերծանրքաշայինները:
 
 
 
ՀԱՕԿ լրատվական բաժին
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play