Այս հունվարին նախորդի համեմատ ուղևորահոսքն աճել է 12.2 տոկոսով


Այս հունվարին նախորդի համեմատ ուղևորահոսքն աճել է 12.2 տոկոսով

  • 12-02-2019 17:32:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Ընթացիկ տարվա հունվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 212 171 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.2 տոկոսով: 
 
2019թ. հունվարին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ <Զվարթնոցում> ուղևորահոսքն ավելացել է 12.6 տոկոսով: Եթե 2018թ. հունվարին <Զվարթնոց> միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 178 292 ուղևոր, ապա 2019թ. հունվարի ցուցանիշը կազմում է 200 731 ուղևոր:
 
2019 թվականի հունվար ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 440 մարդ: 2018 թվականի նույն ամսվա  10 876 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 5.2 տոկոս:
 
Ուղևորների թիվը 2018թ.  հունվարին Ուղևորների թիվը 2019թ.  հունվարին Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ
<Զվարթնոց> 178 292 200 731 + 12.6 %
<Շիրակ>   10 876   11 440 +   5.2 %
Ընդամենը 189 168 212 171 +  12.2%
 
 
 
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար ամսին, նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած, 12 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
 
 
 
<Արմենիա Միջազգային Օդանավակայաններ> ՓԲԸ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play