Ջաննա Շահբազյան. “Մեկ ազգ, մեկ մշակույթ” փառատոնը հասել է իր հիմնական նպատակին. այն համախմբում է մեզ՝ հայերիս<br /> <br />


Ջաննա Շահբազյան. “Մեկ ազգ, մեկ մշակույթ” փառատոնը հասել է իր հիմնական նպատակին. այն համախմբում է մեզ՝ հայերիս

  • 30-07-2010 17:48:24   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ “Մեկ ազգ, մեկ մշակույթ” փառատոնի “Կատարողական արվեստի օրեր” ծրագրի շրջանակներում կազմակերպված համերգներին մասնակցել է նաեւ Էստոնիայի Տարտու քաղաքի “Մաշտոց” կիրակնօրյա դպրոցի «Դվին» վոկալ համույթը: Համույթը բաղկացած է հինգ մասնակիցներից, սակայն Հայաստան գալ եւ փառատոնին մասնակցել կարողացել են միայն երեքը: Մեր հարցերին է պատասխանում համույթի գեղարվեստական ղեկավար Ջաննա Շահբազյանը: - Ինչպե՞ս էին իրենց զգում երեխաները հայաստանյան բեմում: - Էստոնիայում ծնված եւ մեծացած երեխաների համար շատ հուզիչ է հայաստանյան հանդիսատեսի համար հայերեն երգելը: Սակայն, վստահեցնում եմ, որ բեմ բարձրանալուն պես նրանց անհանգստությունն անմիջապես անցնում է, քանի որ նրանց շատ ջերմ են ընդունում, եւ այդ փաստը շատ հաճելի ու ոգեւորիչ է: - Ձեր կարծիքով, ի՞նչ տարբերություն կա հայ եւ էստոնացի հանդիսատեսի միջեւ: - Թե՛ Էստոնիայում եւ թե՛ Հայաստանում մեզ շատ ջերմ են ընդունում, այդ պատճառով էլ կարծում եմ, որ տարբերություն հանդիսատեսների միջեւ չկա: Կարծում եմ` կապը հայ հանդիսատեսի հետ իրոք ստացվում է, քանի որ ելույթներից հետո շատերը մոտենում, շնորհակալութուն են հայտնում եւ շնորհավորում են երեխաներին: - Ըստ Ձեզ, ո՞րն է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի հիմնական նպատակը եւ արդյո՞ք այն իրականացվում է: Կարծում եմ, հիմնական նպատակը հայերին համախմբելն, եւ, այո՛, միանշանակ այդ նպատակն իրագործվում է: Տարբեր երկրներից ժամանած հայ երեխաները գալիս են Հայաստան, ծանոթանում եւ կապեր են հաստատում միմյանց հետ: Ես արդեն նկատում եմ, թե ինչպես են երեխաները ընկերանում, փոխանակվում հասցեներով ու հեռախոսահամարներով, եւ հուսով եմ, որ եթե ոչ բոլորը, ապա գոնե մի քանի հոգի նամակագրական կապ կհաստատեն եւ կպահպանեն այն: Դիանա Հովհաննիսյան
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play