Զորամասերում կատարված սպանությունները բացասաբար են ազդում բանակի մարտունակության եւ հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի վրա<br />


Զորամասերում կատարված սպանությունները բացասաբար են ազդում բանակի մարտունակության եւ հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի վրա

  • 30-07-2010 17:00:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 27-ին ՀՀ ԶՈՒ թիվ 3-րդ բանակային կորպուսի` զինվորական դիրքերում հրազենից մահացել է 31-ամյա պայմանագրային զինծառայող, մասնագիտությամբ արեւելագետ, լեյտենանտ Արտակ Նազարյանը: Իսկ մեկ օր անց, ինչպես նշված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հայտարարությունում, ավելի սահմռկեցուցիչ դեպք է տեղի է ունեցել N զորամասում, որտեղ զինծառայողը նախ սպանել է մի քանի զառայակիցների, ապա ինքնասպան եղել: «Միմյանց հաջորդող նման դեպքերը համալրում են տարբեր զորամասերում կատարված սպանությունների շարքը, ինչը չի կարող բացասական ազդեցություն չունենալ թե բանակի մարտունակության, եւ թե հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի վրա»,- ասված է Ա.Հարությունյանի հայտարարությունում: Մարդու իրավունքների Պաշտպանը իր ցավակցությունն հայտնել զոհերի հարազատներին: Դատապարտելով նման դեպքերը, նա կոչ է արել իրավասու մարմիններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը դեպքերի հանգամանքների լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ բացահայտման, ինչպես նաեւ մեղավորներին օրենքով սահմանված պատասխանատվության են թարկելու համար:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play