Ճանապարհային նշանները գողացվում են և օգտագործվում որպես թոնրի կափարիչ կամ ձնամաքրման բահ. Վարչապետը հորդորում է տնտեսական վնաս չհասցնել պետությանը


Ճանապարհային նշանները գողացվում են և օգտագործվում որպես թոնրի կափարիչ կամ ձնամաքրման բահ. Վարչապետը հորդորում է տնտեսական վնաս չհասցնել պետությանը

  • 15-02-2019 16:36:01   | Հայաստան  |  Հասարակություն

 
Երևանից մինչև Իրանի սահման ձգվող ճանապարհին տեղադրված նոր ժամանակակից նշանները գողացվում են և օգտագրոծվում որպես թոնրի կափարիչ, ձնամքարման հողագործական բահ և այլն, մինչդեռ պետությունն այդ նշանները տեղադրելու համար ծախսում է մոտավորապես 1 միլիոն դոլար: 
 
Այս մասին փետրվարի 15-ին կայացած կառավարության նիստի ընթացքում վարչապետին տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ ընգծելով, որ այդպիսով քաղաքացիները ոչ միայն պետությանն են վնաս հասցնում, այլև սեփական երեխաների անվտանգությանը:  
 
Արձագանքելով նախարարին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ՀՀ քաղաքացիներն իրենց տնտեսական վարքագիծը պետք է փոխեն, ինչը նաև նշանակում է, որ տնտեսական վնաս չհասցնեն պետությանը: 
 
Նա, մասնավորապես, ասաց. 
 
«Եթե մենք ծախսում ենք այդ 1 միլիոն դոլարը, հետո պարզվում է, որ այդ գումարը ծախսել ենք, բայց հարցը չենք լուծել, հետո ստիպված ենք ևս 1 միլիոն դոլար ծախսել, որը հետո նորից կգողացվի, հետո էլի 1 միլիոն դոլար ծախսել ու ադպես շարունակ, ու հետո կպարզվի, որ դրա արդյունքում գումար չի գոյացել, որ մի հատ վթարային շենքի խնդիր լուծենք, կամ, նպաստը, թոշակը ինչ-որ ձևով բարձրացնելու խնդիր լուծենք։ Ես ուզում եմ, որ մեր հայրենակիցներն այս շղթան շատ հստակ պատկերացնեն՝ սկսած խանութից կամ գացալցման կայանից հսկից դրամարկղային կտրոն չվերցնելուց չտալուց մինչև մյուս գլոբալ հարցերի լուծումը։ Այս շղթան կամ պետք է ամբողջությամբ աշխատի, կամ չի աշխատելու, և այս շղթայի աշխատելու պատասխանատվությունն առաջինը կառավարությանն է, բայց դա չի նշանակում, որ միայն կառավարությանն է: Մենք, հետևաբար, նաև սա նկատի ունենք, երբ որ ասում ենք, որ Հայաստանի քաղաքացիներն իրենց տնտեսական վարքագիծը պետք է փոխեն։ Տնտեսական վարքագիծը նաև նշանակում է, որ տնտեսական վնաս չհասցնեն, այնտեղ որտեղ չեն կարողանում օգնել, վնաս չհասցնեն, իսկ որտեղ պարտավոր ենք օգնել, պետք է օգնել»։
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play