Նվեր Ծառուկյանը որևէ առնչություն չունի կատարված դեպքի հետ. Փաստաբան Էմին Խաչատրյանը՝ Նարե Մանուկյանի բաց նամակի կապակցությամբ


Նվեր Ծառուկյանը որևէ առնչություն չունի կատարված դեպքի հետ. Փաստաբան Էմին Խաչատրյանը՝ Նարե Մանուկյանի բաց նամակի կապակցությամբ

  • 18-02-2019 18:36:26   | Կոտայքի մարզ  |  Իրավունք

Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզաբանումը Նարե Մանուկյանի բաց նամակի կապակցությամբ
 
Ծանոթանալով Նարե Մանուկյանի բաց նամակում իմ վստահորդ Նվեր Ծառուկյանի վերաբերյալ հնչեցրած անհիմն մեղադրանքներին՝ տեղեկացնում եմ, որ քրեական գործի առաջին իսկ օրվանից Նվեր Ծառուկյանը հասանելի է  եղել քննությանը, հարցաքննվել է վկայի կարգավիճակով, ինչպես նաև կատարվել են մի շարք  այլ քննչական գործողություններ: Ի սկզբանե կատարված քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Նվեր Ծառուկյանը որևէ առնչություն չունի կատարված դեպքի  հետ: Բոլորին հորդորում եմ զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվության տարածումից և անտեղի չշահարկել իմ վստահորդ Նվեր Ծառուկյանի անունը։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play