Եթե չգնանք կառավարման համակարգային փոփոխությունների, հաջողություններ չենք ունենալու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



19-02-2019 16:36:28   | Հայաստան  |  Հասարակություն
 


Եթե չգնանք կառավարման համակարգային փոփոխությունների, ապա հաջողություններ չենք ունենալու: 
 
Այս մասին փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հասարակական  պաշտպանների միության» տնօրեն Արամ Գրիգորյանը՝ անդրադառնալով կառավարության ծրագրին: 
 
Ըստ նրա՝ առհասարակ կառավարության ներկայացրած ծրագիրը չպետք է լինի այնպիսին, ինչպիսին եղել է թե նախկին, թե ներկայիս կառավարությունների օրոք: 
 
Ա. Գրիգորյանի համոզմամբ՝ կառավարության ծրագիր ասելով՝ պետք է նկատի ունենալ կառավարության գործողություններ և դրանց իրականացում, որը կհանգեցնի նաև ռազմավարական ծրագրերի իրականացման: 
 
«Կառավարության այս ծրագիրը ռազմավարականին մոտ է, սակայն կոնկրետ քայլեր
նախանշված չեն, այսինքն՝ նախանշված չէ, թե կառավարությունն ինչպես է իրականացնելու ծրագրում եղած հիմնադրույթները։ Առանց կառավարության հստակ կառուցվածքի՝ հաստատվել է հնգամյա ծրագիր, նման բան չի կարող լինել։ Տնտեսական հեղափոխության փոխարեն մենք առաջարկում ենք իրականացնել կառավարման հեղափոխություն»,- ընդգծեց  բանախոսը՝ հավելելով, որ պետք է փոխվի կառավարման տրամաբանությունը թե օրենսդիր, թե գործադիր, թե դատական համակարգերում, հակառակ դեպքում էական փոփոխություններ ակնկալելը զուր է: 
 
Ա. Գրիգորյանի խոսքերով՝ տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններում կան խնդիրներ, որոնք Սահմանադրության մակարդակով լուծված են, սակայն գործնականում սկզբունքները չեն պահպանվում: 
 
Տնտեսագետ Լևոն Թումանյանն էլ հույս հայտնեց, որ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը ծրագիրն իրականացնելիս համապատասխան շտկումներ կանի:  
 
«Նախկին համակարգն ուներ բազմաթիվ թերություններ, նույնիսկ ես կասեի արատներ, որոնց շտկումն այդքան էլ դյուրին չէ։ Սակայն նոր կառավարությունն արդեն մեկ տարի գործում է, բայց կառավարչական համակարգի փոփոխությունների վերաբերյալ
նախագծեր չկան։ Առ այսօր հստակ ձևակերպված չէ, թե մենք ինչ տիպի պետություն են ցանկանում ունենալ»,- նկատեց Լ. Թումանյանը: 
 
Ըստ նրա՝ տնտեսության զարգացման համար, հաշվի առնելով, որ շրջափակման մեջ  գտնվող երկրում ենք ապրում,  պետության դերն ավելի մեծ պետք է լինի, քան մասնավորինը։
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 818 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար